Այսօր դոլարի պաշտոնական փոխարժեքն ադրբեջանական մանաթի հանդեպ կկազմի 1,05 մանաթ 1 դոլարի դիմաց: Մեկ գիշերվա ընթացքում ադրբեջանական մանաթն արժեզրկվել է 34 տոկոսով:
Այս «ճոխությունն» ադրբեջանցիները որակում են որպես ֆինանսական կայունություն ապահովելու միջոց: Բնական է, որ նավթի գնի արդեն իսկ սովորական դարձած անկումը մի օր բերելու է մանաթի անկման, որն էլ բերեց խուճապահար ադրբեջանցիների հերթերին բանկերում, ովքեր շտապում էին վարկյան առաջ հրաժարվել ազգային արժույթից: Միայն նախորդ տարվա ընթացքում նավթը կիսով չափ արժեզրկվեց:
Բնականաբար, ադրբեջանական դեմագոգիան չուշացավ, և ԿԲ-ի նախագահը վստահեցրեց, որ ավելի վատ չի լինի: Բնականաբար, եղավ ավելի վատ:
Արդեն իսկ նախորդ ամսին մանաթի կուրսի կայունացման նպատակով ծախսվեց ավելի քան մեկ միլիարդ դոլար: Սակայն անգամ արժութային ռեզերվների կրճատումը ևս կապված է նավթի գների հետ: Դեռ նախորդ տարեվերջին նկատվեց ռեզերվների զգալի աճ:
Բնականաբար, այս զարգացումներն ազդեցություն չեն կարող չունենալ ադրբեջանական աշխատաշուկայի վրա, որտեղ հատկապես հենց նավթային ոլորտի աշխատատեղերը կարող են կտրուկ կրճատվել:
Ինչ խոսք, ադրբեջանական «հզոր» տնտեսությունն օր օրի փլուզվում է: