Այսօր «Երևան Մոլ» սուպերմարկետի տարածքում «Ի էլեկտրոնիկսի» կազմակերպած ակցիան հիշեցնում է 1896թ Խոդինկայի դեպքերը, երբ ցարի գահակալության կապակցությամբ նվերներ էին խոստացել բնակչությանը, և եղան տասնյակ զոհեր և վիրավորներ, հույս ունենանք՝ նման վիճակագրություն չի լինի մեզ մոտ, բայց լավ կլինի, որ ոչ մի մասնավոր ընկերություն առաջիկա 50 տարիների ընթացքում նման ակցիա չկազմակերպի՝ խուսափելով ողբերգական դեպքերից, ակամա հիշեցի 1990թ հունվարի 2-ը, երբ Ազատության հրապարակում անվճար տորթ էին բաժանում, ինչ իրարանցում, եթե չասեմ «խելագարված ամբոխների» անբացատրելի պայքար էր քաղցրավենիքի համար, նման «պլեբսային» դրվագներ են արձանագրվում, ասենք, հունիսի 1-ին, երբ Կենդանաբանական այգում կամ կոմայգում ձրի պաղպաղակ են բաժանում: Հարգելի հայրենակիցներ, աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած երկրի քաղաքացիներ, կոչ եմ անում ձեզ, քաղաքակրթվեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել