Հայ ժողովուրդը քիչ-քիչ ոչնչանում ա, կիսատության մեջ ա, ու դա տեղի է ունենում 100-ամյակից առաջ:
Նահատակվում են մարդիկ, ինքնաոչնչանում, ու վատն այն է, որ գրողի տարած իշխանությունն ու ընդդիմությունը, չակերտավոր ասած, այնքան մեծ կարողություն ունի դիզած, որ կարող է հանգիստ իր տեղն ապահովել այլ երկրում, ու ավելի վատն այն է, որ դա ժողովրդից պոկած ու դիզված կարողությունն է:
Ի՞նչ է կատարվում, ժողովուրդ, ասեմ ձեզ, թքած կարելի է ունենալ ցանկացած ողորմություն վրա, 1000 դրամանոց այդ ակցիանների վրա, խ՞ի ենք ողորմելի երկրի վերածվում, ասենք, ես կոտորվելով եմ օրվա հաց վաստակում ձեզ նման, բայց ես այնքան արժանապատվություն ունեմ, որ թքած ունեմ այն իշխանության ակցիանների վրա, որոնք արվում են ինձանից պոկած միջոցներով....
Ես միայն մի բան գիտեմ, որ ես իմ երկրում չունեմ իշխանություն ու առավել ևս ընդդիմություն, ես շատ լավ գիտեմ, որ այստեղ ոչ թե ապրում են, այլ գոյատևում, ես շատ լավ գիտեմ բոլորիս օրն էլ, բայց մի կորցրեք ձեր արժանապատվությունը, դուք գիտեք, թե հենց նենց ձեզ 1000 դրամ ակցիա են անում, գրողը տանի, էդ ձեզանից պոկած միջոցներով ա արվում.....
Թքեք ձեր էդ մանրիկ բաների վրա, ունեցեք արժանապատվություն ու մի թողեք ձեզ ստորացնեն ու խոզի պես ծիծաղեն ձեզ վրա....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել