Допрыгались! ՀՀ հիմնական թերթերից մեկը կարդալուց առնչվեցի մի հոդվածի, որից մազերս բիզ-բիզ կանգնեցին։ Հարցը ամենևին նրանում չէ, որ «Առավոտ» օրաթերթը բավականին միակողմանի հոդված է հրամցնում, որում իրենց կարծիքներն են կիսում 2 շատ հակասական կերպարներ PINK Armenia ՀԿ-ի(Հոմոսեքսուալիզմի գլխավոր լոբբիստական կազմակերպությունը Հայաստանում) տնօրեն Մամիկոնը և Դօրիանը։ Ավելի կարևոր եմ համարում արդեն իսկ այն հանգամանքը, որ սկսել են լուրջ քննարումներ ծավալելու փորձեր իրականացնել մարմնավաճառությունը օրինականացնելու շուրջ։ Ես իս սկզբանե կատեգորիկ դեմ եմ նման նախաաձեռնությունը ու ստորև կներկայացնեմ, թե ինչու։
Սկսենք հարցի տեխնիկական կողմից։ Ինձ շատ է հետաքրքիր, ո՞վ է ասել, որ եթե նման օրենք ընդունվի, մարմնավաճառները վազելու են օրինական դաշտ ու սկսելու են ՀԴՄ սարքեր գնել։Առաջին հերթին հենց իրենց ձեռնտու չէ օրինական դաշտ մտնելը թե´ զուտ ֆինանսական նկատառումներից ելնելով, թե´ իրենց անունը պահելու նկատառումներից ելնելով, որովհետև մարմնավաճառների մեծամասնությունը զբաղվում է պոռնկությամբ ոչ բացեյբաց ու հաճախ, նրանց հարազատներն ու մտերիմները գլխի էլ չեն ընկնում, որ իրենց քաջ ծանոթ աղջիկը գիշերային թիթեռնիկ է։ Մյուս կողմից, նման օրինագիծը ձեռնտու չէ հենց այն մարդկանց, ովքեր ստաբիլ կերպով օգտվում են մարմնավաճառների ծառայություններից, քանի որ հարկային դաշտ մտնելուց հետո «ծառայությունների» ինքնարժեքը կբարձրանա և այդ բարձրացումը փոխահատուցելու է նույն հաճախորդը։
Մյուս հանգամանքը, որն ինձ կատեգորիկ դեմ է տրամադրում այս գաղափարի հանդեպ, համաշխարհային փորձն է։ Բոլոր այն երկրներւը, ովքեր ընդունել են նման օրինագիծ ոչ միայն չեն կարողացել նվազեցնել սեռավարակաների թիվը, մարմնավաճառների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերի թիվը, անգամ «ապօրինի» մարմնավաճառությունը, այև առնչվել են հաճախ հակառակ էֆֆեկտի՝ աճել է մարմնավաճառությամբ զբաղվողների թիվը դրա պոպուլյարիզացիայի հաշվին, էլ չասեմ, որ սեռվարակակների հետ իրավիճակը գտնվում է ողբերագական վիճակում։ Ասածներս հեշտությամբ կգտնեն ապացույց, եթե ընթերցողը նեղություն քաշի ու ուսումնասիրր ասենք Նիդերլանդների, կամ ԱՄՆ Նեվադա նահանգի համապատասխան ստատիստիկ տվյալները։
Վերջապես, եկեք չմոռանանք հարցի բարոյական կողմը։ Մենք ապրում ենք մի երկրում, որն իր սահմանադրությամբ ազգային եկեղեցու ստատուս է շնորհել Հայ Առաքելական Եկեղեցուն, որն ունի շատ հստակ ու կատեգորիկ դիրքորոշում այս հարցում՝ պոռնիկությունը ուղղակի մեղք է, որը արգելված է ՏասըՊատվիրաններից մեկով (Մի շնացի´ր)։ Ինձ համար ՀԱԵ-ն հանդիսանում է չափորոշիչ բարոյականության հարցերում, իսկ եթե պետությունը օրինականացնի մի երևույթ, որն ուղղակի հակասության մեջ է մտնում բարոյականության հիմնաքարերից մեկի հետ, ապա ինքը՝ պետությունն է դառնում բարոյազուրկ և պոռնիկ ու դա չի կարելի արդարացնել եկամուտի և ոչ մի ակնկալիքով։ Կան բաներ, որոնք չեն վաճառվում և չեն չափվում փոոով ու բարոյական կերպարը այդ արժեքներից մեկն է։
Ամենևին էական չէ այն հանգամանքը, որ պոռնկությունը համարվում է հնագույն մասնագիտություն ու դա հաղթհարելը տեխնիկապես գրեթե անհնար է։ Ես քաջ գիտակցում եմ, որ ամենայն հավանականությամբ, այս մարդկային արատը կուղղեկցի մարդկությանը մինչև պատմության ավարտ, բայց ես կտրականապես դեմ եմ, որ այս արատը օրինականացվի պետական մակարդակով։
Հ.Գ. Հատկանշական է, որ այս նախաձեռնության կողմնակից է չարաբաստիկ Փինք Արմենիան։ Հետաքրքիր է, այս կազմակերպությունը գոնե մի հատ ոչ ապազգային նախաձեռնության կողմնակից եղելա՞։