Interpress.am-ը գրում է․
Շախմատը պետք է դառնա պարտադիր առարկա իսպանական դպրոցներում: Ըստ միջկուսակցական պայմանավորվածության, դա ճիշտ քայլ է: Սոցիալիստական կուսակցության պատգամավորը, ով ներկայացրել է այդ առաջարկը, պնդում է, որ խաղը «բարելավում է հիշողությունը և ռազմավարական կարողությունները, սովորեցնում է ուսանողներին որոշումներ կայացնել բարձր ճնշման ներքո, զարգացնում է կենտրոնացումը»:
Իսպանիան, սակայն, առաջին երկիրը չէ, որը շախմատը ներառում է ուսումնական ծրագրում:
Հայաստանը վաղուց է այն հիմնական առարկա դարձրել և շախմատի իր ազգային ուժով ապշեցուցիչ արդյունքի հասել, հաղթել է վերջին հինգ օլիմպիադաներից երեքում: Զարմանալի է այդքան փոքր ազգի համար, որը պայքարում է շախմատային գերտերությունների՝ Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի դեմ:
Աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը գիրք գրեց «Ինչպես է կյանքը ընդօրինակում շախմատը», պնդելով, որ շախմատը «իդեալական գործիք» է արդյունավետ որոշումներ կայացնելու ունակությունը զարգացնելու համար: «Ինչ թերություն ունեմ: Որոնք են իմ ուժեղ կողմերը: Ինչ մարտահրավերներից պետք է խուսափեմ և ինչու»: Սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխանեք կյանքում, ինչպես նաև շախմատում, պնդում է նա: Մենք պետք է մի պահ անտեսենք այն փաստը, որ Կասպարովին չի հաջողվել իր շախմատային հանճարը տեղափոխել ռուսական քաղաքականության ավելի մեծ (և շատ ավելի վտանգավոր) խաղ:
Ջոնաթան Ռոուսոն, նախկին բրիտանացի չեմպիոնը և շախմատի մասին չափազանց խորամիտ գրողը, Կասպարովից առաջ է անցել, շախմատը համարելով ժայռ, որի վրա նա հիմնել է իր վաղ շրջանի կյանքը: «Չեմ ուզում սիրտս շատ բացել», – գրում է նա Herald թերթի իր սյունակում (ցավոք այն այժմ չի գործում), ամեն ինչ տեղի է ունեցել իմ մանկության տարիներին, երբ ես շատ երիտասարդ էի, միայն վերջերս եմ հասկացել, թե որքան կարևոր էր շախմատն իմ գոյատևման համար: Շախմատն ինձ հնարավորություն տվեց բարդ զգացմունքներին տալ ստեղծագործական և կառուցողական ուղղվածություն»:
«Շախմատը կյանքի համար» մտածողության նախահայրը 18-րդ դարի ամերիկացի գրող, գյուտարար և պետական գործիչ Բենջամին Ֆրանկլինն էր, որը եռանդուն խաղացող էր (թեև, ըստ տվյալների, ոչ շատ ընդունակ): Իր «Շախմատի բարոյականությունը» ակնարկում նա պնդում է, որ շախմատը հոգևոր խաղ է: «Շախմատը միայն պարապ զվարճանք չէ», – գրում է նա:
«Մտքի մի քանի շատ արժեքավոր հատկանիշներ, որոնք օգտակար են կյանքում, պետք է ձեռք բերել կամ ամրապնդել, որպեսզի դրանք դառնան սովորություններ և պատրաստ լինեն կյանքի բոլոր առիթներին: Կյանքը շախմատ է, որտեղ հաճախ նշում ենք ձեռք բերածը, մրցակիցները կամ հակառակորդները պայքարում են, կա լավ և վատ իրադարձությունների մեծ բազմազանություն, որոնք ինչ-որ չափով, շրջահայացության հետևանք են կամ էլ դրա բացակայությունը»:
Շատ ականավոր դիտորդներ, սակայն, հանգել են հակառակ եզրակացության, պնդելով, որ շախմատը հանգիստ արատավոր խաղ է, որտեղ դուք փորձում եք ոչնչացնել ձեր հակառակորդին և այն կարող է ստեղծել հրեշներ: Հիմնականում, նրանք ի նկատի ունեին Բոբի Ֆիշերին, ամերիկյան հանճարին, որը դպրոցը թողեց 16 տարեկանում, որպեսզի կենտրոնանա շախմատի վրա և դառնա աշխարհի չեմպիոն 29 տարեկանում: «Շախմատը պատերազմ է տախտակի վրա», – ասել է Ֆիշերը: «Օբյեկտ, որով փշրում ես մրցակցի միտքը: Ես սիրում եմ այն պահը, երբ կոտրում եմ մարդու եսը»: Սրանք հաճելի դասեր չեն, սակայն դրանք ստեղծել է մի խաղացող, ով իրեն համարում է բոլոր ժամանակների մեծագույնը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ