Բուհերը գոյատևում են միայն այն կարծրատիպի հաշվին, որ «Էրեխես պիտի դիպլոմ ունենա», բայց ոչ ոք չի հարցնում. «Դիպլոմ ունենա, որ ի՞նչ անի»: Կամ էդ «դիպլոմը» կապ ունի՞ էսօրվա կյանքի պահանջների հետ, թե՞ ոչ: 5 տարիներն առաջընթացի՞, թե՞ հետընթացի տարիներ են: Ո՞ր ուսանողն է ավելի նախընտրելի` գերազանցիկ, ծնողին գոհացնող, կարմիր կազմով, օֆսեթ տպագրությամբ, 100 գրամանոց թղթի վրա բարձր բալեր ունեցո՞ղ, թե՞ համալսարանից դուրս մնացած, կյանքի ապտակներ ստացած ու գենետիկ կոդով կայացած կերպարը: Ի վերջո, կրթական համակարգը պիտի՞ անկեղծորեն խոստովանի, որ ինքը հնացել է ու շատ շուտվանից update չի եղել:
Հ.Գ. Իսկ հասարակության կողմից փչած կրթական փուչիկը պայթում է այն ժամանակ, երբ կարմիր դիպլոմով, բայց գործազուրկի կարգավիճակով որոշում է կայացվում կրկին կրթությունը շարունակել արտերկրում: Իսկ վերջում ասում են՝ ավարտեց, բայց գործ չունի: Ախր ավարտելն ու գործ ունենալն իրար հետ ԿԱԱԱՊ ՉուուուՆեեեեՆ...