Տոպրակները ձեռքիս մոտենում եմ մթերայինի ելքի դռանը, չհասած` մի տատ է բացում դուռը։ Նայում եմ` դրսում բան ծախողի տեսք ունի` մի քիչ շատ հագած, մի քիչ բուրդ, մի քիչ սպորտային, մի քիչ կեղտոտ... Ես ժպտում եմ ու ասում` եկեք..
Նա ժպտում է ու ասում` չէ, դու անցի .
Ես` /ժպիտ ու տնքոց խառը` ձեռքով` մտեք/
Ինքն անվարան է ու հիմնավոր` անցի, բալես, քո ձեռքին իրեր կան...
Ինչ- որ բան մեջս փուլ է գալիս։ Ես շոյում եմ տատին ու դուրս գալիս։ Ինքն անհարմար է երևի զգում, որ հիմնավոր բանից ես այնուամենայնիվ հուզվեցի, մի հատ էլ է հիմնավորում, կամաց, քթի տակ` բա ձեռքիդ իրեր կան...
...Հյուր էի, դուրս եմ գալիս. Ճանապարհում է տան մեծը։ Ես անհարմար եմ զգում` Փակեք, շնորհակալ եմ..
Ժպտում է` Գնա, դու գնա...
Ես էլ փորձում եմ հիմնավորել, թե ինչու դուռը բռնած չկանգնի` Փակեք, որ հետ չնայեմ անընդհատ...
Անսպասելի դուրս է գալիս, մոտենում ու ասում` Դու հետ մի նայի` դու քոնն արա, քո գործը չէ, թե ես ինչ կանեմ. Ես դուռը կբռնեմ, մինչև դու իջնես... Հետ մի նայի, առաջդ գնա։
Դժվար է։ Միարժեք ոչինչ չկա։
Իսկ ես միամոլ եմ, է՞՞՞
Նյութի աղբյուր՝ http://khlurd.livejournal.com/524782.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել