Այսօր մի ուշագրավ դեպք պատահեց:
Ուրեմն մայթով քայլում եմ, մեկ էլ նկատեցի, որ խանութի դիմաց՝ դեղին եզրագծի վրա (այսինքն՝ կայանելը արգելված գոտի), կայանված է ավտոտեսուչի ոստիկանական մեքենան: Մտել էր խանութ՝ առևտուր անելու:
Մտա խանութ, ոստիկանին ասացի, որ հանի մեքենան արգելված գոտուց, քանի որ կայանման կանոններն ինքը խախտել է` օրինակ ծառայելու փոխարեն:
Այդ 15-20 րոպեն, որ բացատրական աշխատանք տարա նրա հետ, կարծում եմ, այլևս չի խախտի: Ու գոնե մի քիչ հեղափոխվեց նրա մտածելակերպը:
Չէ՞ որ քաղաքացիներին նույնատիպ խախտման համար տուգանողն ինքն էլ պետք է սաստվի հենց մեր` քաղաքացիների կողմից: Ինչը և արեցի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthurghazaryan73/posts/832307650148392
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել