Վախ քու արա...
Դեռ չենք մարսել Բարգավաճների կողմից սպասելիք ցույցերն ու հավաքները, արի ու տես՝ թազա փորձանք: Էն որ ռուսներն են ասում՝ новая напасть... Պատկերացնո՞ւմ եք, մեզ մոտ Վիկտորյա Նուլանդն ա գալիս: Դե էն է, որ պեչենի էր բաժանում Կիևում Մայդանի ժամանակ...
Լավ կարացավ է թեժացնի էն վախտ, հիշում ե՞ք։ Էն որ հեռախոսով քֆուր-քյաֆարով ստիպեց, որ իրա ուզած մարդկանց նշանակեն Ուկրաինայի ղեկավարության կազմում...
Հիմա էլ թազա տուռնե ա սկսել, էս անգամ մեր կողմերը: Համ Բաքու, համ Թբիլիսի, համ Երևան:
Դե արի ու հասկացի. կարող ա՞ ամերիկացիները սենց մի հատ շանս բաց թողնեն Հայաստանում Մայդան կազմակերպելու։
Էն էլ էս պարագայում, երբ Բարգավաճ Հայաստանը, կարծես թե, լուրջ տրամադրված ա, պատրաստ ա ամեն ինչի գնալ։
Ինչի՞ ենք էդ կնկան թողնում՝ գա մեզ մոտ, մեր երկիր։ Պարզ չի՞, խի ա գալու։ Մոռացել ե՞ք՝ ինչ վիճակում ա Ուկրաինան էսօր։
Էրեկ էինք վիճում մի տեղ, պնդում էի, որ մենք՝ հայերս, էնքան խելոք ժողովուրդ ենք, որ մեզ մոտ Մայդան երբեք չի լինելու... Բայց դե արի ու տես, որ Վիկտորյա Նուլանդն ա գալիս... Արդեն համոզված չեմ ոչ մի բանում... Իսկ Մայդանն ահավոր բան ա, չմոռանանք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10205859229022680&set=a.2994858033268.2160692.1316705738&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել