Սովածացե՞լ եք, տանը ուտելու ոչինչ չկա՞, ու ժամանակ չունե՞ք պատրաստել ինչ-որ բան: Իհարկե, կարող եք ուտել որևէ վնասակար բան, դա շատ հեշտ է ու արագ:

Սակայն ինչո՞ւ վնասել սեփական առողջությունը՝ ուտելով ավելորդ քանակությամբ հաց, քաղցրավենիք, կարկանդակներ, եթե հաշված րոպեների ընթացքում կարող եք պատրաստել օգտակար ու անչափ համեղ ուտեստ:

Դու կարող ես հեշտորեն պատրաստել օմլետ-պիրոգ միկրոալիքային վառարանում, որի համար հարկավոր է նվազագույն քանակությամբ մթերք ու ընդամենը մեկ բաժակ, որը ստիպված կլինեք լվանալ:

3 րոպե ու Դուք կպատրաստեք շքեղ ուտեստ բանջարեղենով, ձվով, պանրով ու կանաչիով:

Այսպես, եթե որոշել եք պատրաստել այդ հետաքրքիր ուտեստը, ուրեմն Ձեզ հարկավոր է.

1 թեյի գդալ յուղ կամ կարագ
1 ձու
1-2 ճաշի գդալ կաթ
2 ճաշի գդալ քերած պանիր
Մի պտղունց աղ ու պղպեղ
1 շերտ հաց

Բանջարեղենը, կանաչին թողնում ենք Ձեր ընտրությանը (կարելի է ավելացնել պոմիդոր, հազարի տերև, բուլղարական պղպեղ, համեմ, գազար, մսի սիրահարները՝ մսի կտորներ):

Պատրաստումը

1. Կարագը դրեք բաժակի մեջ ու տեղադրեք 10 վայրկյանով միկրոալիքային վառարանում: Ավելացրեք ձուն, այն հարեք պատառաքաղով, ավելացրեք կաթը, ապա պանիրը, աղը, կանաչին, բանջարեղենի կտորներն ու միսը:

2. Հացի կտորտանքները նույնպես լցրեք բաժակի մեջ: Հացը պիրոգին կօգնի պահպանել տեսքը:

3. Հրաշք ուտեստը թողեք վառարանում 3-3,5 րոպե:

4. Ապա գալիս է ամենակարևոր մասը: Հանեք բաժակն ու այն շրջեք ափսեի վրա: Պիրոգը կանջատվի բաժակից՝ պահպանելով գեղեցիկ տեսքը:

Հիանալի բաղադրատոմս է: Փորձեք ինքներդ պատրաստել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել