Վաղ առավոտյան արթնացա փողոցում արդեն իսկ սլացող մեքենաների ձայնից: Պատուհանը բաց էր ու հատուկենտ մեքենաների սլացքի ձայնը ծակում էր ականջս:
Մեր տան պատշգամբը նայում է դեպի փողոց: Առավոտյան վեցն էր: Ամռան տապ օրերից օրվա, երևի թե, ամենահաճելի պահն է: Ես յուրաքանչյուր օր այդ ժամին արթնանում եմ և վայելում առավոտյան սուրճը, որը թույլ է տալիս սթափ գլխով ներկայանալ աշխատանքի:
Ես մենակ եմ ապրում արդեն մի քանի տարի: Այս անգամ էլ սովորության համաձայն միայն գիշերազգեստով դուրս եկա պատշգամբ ª սուրճի բաժակը ձեռքիս: Նստեցի պատշգամբում դրված հարմարավետ փոքրիկ աթոռին ու սկսեցի սուրճս վայելել: Հաճելի զով էր դրսում: Փողոցով անցավ մի մեքենա ազդանշանեցª չգիտեմ ինչու, բայց ես այնպես վեր թռա , որ թափեցի սուրճը: Քայլերս ուղղեցի դեպի խոհանոց , շորի կտոր վերցնելու , երբ զանգեց տան հեռախսը: Զարմացա: Առավոտյան այս ժամին երբեք ինձ չեն զանգում:
-Ալո, - Լռություն,- Ալո, լսում եմ:
-Բարև ձեզ:
-Բարև, ում եք ուզում:
-Սուրճը շատ տաք էր՞. Այրվեցիք՞:
-Հը՞… ես չէի կարողանում ուշքի գալ:
-Հա, ի դեպ ձեր այս պիժաման շատ սիրուն է, վարդագույնը ձեզ շատ է սազում:
Ես վախից անջատեցի հեռախոսը, մի կում ջուր խմեցի ու նստեցի բազմոցին: Զանգը չկրկնվեց: Սուրճը այդպես էլ թափած թողնելով պատշգամբում ª մտա լոգարան:
Աշխատանքի վայրում պարտականությունների անցնելուն պես մոռացա առավոտյան միջադեպի մասին: Միայն երեկոյան էլի հանկարծ հիշեցի , երբ պատշգամբի թափած սուրճը տեսա ու նորից հեռախոսը զանգեց, վախեցած վերցրեցի լսափողը: Ընկերուհիս էր , պատմեցի նրան միջադեպի մասին:Ծիծաղեց ու հանգստացրեց ինձ ª ասելով , որ երեևի մեր ծանոթներից մեկն է , որը գիտե իմ այդ սովորության մասինª երևի փորձել է կատակել, իսկ ես շատ լուրջ եմ ընդունել: Հաջորդ մի քանի շաբաթը ես առավոտյան պատշգամբ չէի դուրս գալիս ու իմ բոլոր ծանոթների մեջ փնտրում էի նրան, ով կարող էր այդ անել դա: Այդպես էլ չգտնելով հերոսին , ես մի քիչ հանգստացա և նորից սկսեցի պատշգամբում սրճել: Մի քանի օր անց զանգը կրկնվեց: Այս անգամ ավելի սթափ գտնվելով մտածեցի , որ դա հարևան շենքից ինչ- որ մեկն է , որը հավանաբար ինձ նման շատ վաղ է արթնանում ու գտնվում է պատշգամբում: Զանգին պատսխանեցիª ՙ այլևս այստեղ չզանգեք՚ ու շարունակեցի սրճել: Զանգերը ընդհատվեցին, իսկ ես էլ սկսեցի հագնված դուրս գալ պատշգամբ :
Ամռան օրերը անցան: Աշուն էր: Ես բացարձակապես մոռացել էի հեռախոսազանգերի մասին, մինչ մի անգամ վաղ առավոտյան մայրս զանգեց , ինչ- որ գործով ու ես հիշեցի անծանոթի մասին: Տարօրինակ կերպով անմիջապես զնագին հետևեց անծանոթի զանգը:
-Վաղուց չեմ տեսնում ձեզ, բան է պատհե՞լ:- Բարևի փոխարեն հնչեց խոսափողում: Այս անգամ ես շատ հանգիստ ընդունեցի զանգը ու պատասխանեցի:
-Ոչ, ոչինչ չի պատահել: Կարող եք ասել , ինչո՞ւ էք զանգում:- Ես չհարցրեցի , որտեղից հեռախոսահամարսª հասկանալով այժմյան տեխնիկայի հնարավորությունները:
-Ձեր անունը կասեք՞:
-Ոչ:
-Ինչու՞:
-Որովհետև….
-Ինչ՞:
-Եթե այսքան բան իմ մասին գիտեք , դա էլ կիմանաք:
-Չգիտեմ, այդ ինֆորմացիան չկար:
-Ի՞նչ էք ուզում, ինչո՞ւ եք զանգում:
-Զրուցելու համար:
-Զրուցելու համար ավելի ուշ ժամի են զանգում, իսկ հիմա ես աշխատանքի եմ, - հեգնեցի ես, ու մինչ կկախեի հեռախոսը, նա հասցրեց ասելª ՙշատ բարի՚ :
Երեկոյան երիտասարդն իսկապես զանգեց:
-Դուք կյանքում ամեն ինչ այսպես ուղղակի էք ընդունու՞մ:
-Ոչ ամեն ինչ: Ձեր ասածներըª այո:
-Ուրեմն կարո՞ղ եմ խնդրել, որ ինձ այլևս չանհանգստացնեք:
-Ոչ, - պատասխանեց նա : -Իսկ նյարդերս այլևս անզոր եղան դիմանալու և ես բղավեցի ՙԱպուշ՚, ինչին ի պատասխան լսեցի նրա անուշ ծիծաղը ու անջատեցի հեռախոսը: Զանգերը դադարեցին:
Ամանորին մնացել էր մի քանի ժամ: Մայրս անհանգիստ պտտվում էր տանը, մեկ վազում էր խոհանոց, մեկ հյուրասենյակ, մեկ էլ անհետանում էր ննջարանում: Նա շարունակ քթի տակ մռթմռթում էր , ու բողոքում իմ թափթփվածությունից: Ես բացարձակապես անշարժ նստած էի բազմոցին: Աշխատավայրում այնպես էի հոգնել , որ նույնիսկ զլանում էի խոսել ու իմ սովորության համաձայն հակաճառել մորս, իբր այսպես եմ սիրում ապրել: Վերջապես իմի բերելով ուժերս , վեր կացա , լոգանք ընդունեցի ու սկսեցի հավաքել ննջարանով մեկ ցրած հագուստս ու տեղավորել զգեստապահարանում: 12-ին մոտ արդեն ամեն բան պատրաստ էր ու ես ու մայրս նստած էինք սեղանի մոտ: Մայրս նախապես լցրեց գինու գավն ու մինչ կհնչեին նոր տարվա գալուստն ազդարարող զանգերը շշնջացՙ աղջիկս, հերիք է մենակ մնաս, ժամանկն է ամուսնանալու երեխաներ ունենալու , մեծ ես արդեն , տարիներդ գնում են : Ես այս տարի Ձմեռ պապից միայն խնդրում եմ , որ դու գտնես քո սերը, քո կյանքի ընկերոջը՚: Աչքերս լցվեցին արցունքով, իսկ հեռուստացույցի էկրանին մի գեղեցիկ աղջիկ շնորհավորում էր ամանորն ու ինչ -որ հաճելի բարեմաղթանքներ հղում բոլորին: Մեկ ժամ անց մայրս քնել էր իսկ ես միայնակ նստած էի սեղանի մոտ :
Բացեցի պատշգամբի դուռը ու դուրս եկա, օդը մաքուր էր ու սառը: Գինովցած վիճակում դրսի սառնությունը հաճելի է դառնում: Դիմացի շենքում բոլոր պատուհանների լույսերը վառվում էին, Հենց իմ հարկին համընկնող տան պատշգամբի դուռը բաց էր: Ես ետ վերադարձա սենյակ սկսեցի պահարանում փնտրել վաղուց մոռացված ծխախոտի տուփը գտա , վառեցից ծխախոտն ու նորից դուրս եկա պատշգամբ: Հարևան պատշգամբում ինչ- որ տղամարդ էր ծխում: Ես որքան կոկրդումս ուժ կար բղավեցՙ Շնորհավոր ամանոր….Մենակ տխուր է՞: Տղամարդը , որ կանգնած էր մեջքով դեպի ինձ շրջվեց . ՙՏխուր չէ, սարսափելի է, և շնորհավոր նոր տարի՚ Ես ձեռքով արեցի նրան ու մտա սենյակ: Մայրս արթանցել էր, ու մոտենալով ինձ զգաց ծխախոտի հոտը:
- Էլի ծում ես՞, դու ինձ խոստացել էիր, - վիրավորված նետեց նա:
-Խոստացել եմ , մամ ու պահում եմ խոստումս, ուղակի տխրեցի, ու հին պահածներիցս մի հատ … ենպես… ուղղակի: Ես վաղուց չեմ ծխում:
-Տաքսի կկանչե՞ս:
-Ուր ես գնում մամ՞:
-Միասին ենք գնում, գնանք տատիդ մոտ մենակ է պառավս , մեղք է:
-Ես չեմ գալիս…Ուզում եմ քնեմ:
-Չէ , գնանք, կցրվես , գնանք, շուտ արա զանգի:
-Կզանգեմ, բայց ես չեմ գալիս:
Քնել, իհարկե, ես այդպես էլ չկարողացա: Միշտ էլ այդպես է, ամանորի գիշերը հիշում ես հինը, մտածում նորի մասին ու տխրում: Հեռուստաէկրանին էլ զվարճալի ծրագրեր էին, տեսահոլովակներ, ճանաչված մարդկանց շնորհավորական ուղերձներ: Նորից դուրս եկա պատշգամբ նորից ծխախոտ վառեցի, ու հիշեցի մորս տված խոստումը , հանգցրեցի: Մի քիչ կանգնեցի պատշգամբում, ներս գնալուց առաջ նորից նայեցի հարևան շենքի պատշգամբին , ու մտածեցի ՙգոնե հարևանս լիներ զրուցեինք՚ ապա , իմ իսկ մտածածի վրա ծիծաաղելովª գնացի ներս: Անհանգիստ էի : Հեռախոսը զանգեց: Մայրս էր , ասաց , որ նորմալ հասել է, տատիկը լավ է: Ես էլ տեղեկացրի ,որ պատրաստվում եմ քնել, ու ուզում էի գնալ խոհանոց սուրճ պատրաստելու երբ հեռախոսը զանգեց նորից:
-Շնորհավոր նոր տարին… Եղիր երջանիկ , - հնչեց խոսաձողից այն կողմ:
-Խորհրդավոր անծանո՞թ: Այսօր բարի օր է, շնորհավոր … Ինչպե՞ս ես, լա՞վ: Մոռացել էիր ինձ. ել չէի՞ր հետևում: Իմ տհաճ սովորության համաձայն հեգնեցի ես:
- Չէի մոռացել: Հետևում էի քեզ այսօր: Մայրդ ու՞ր գնաց:
-Չի գնացել , քնած է:-ստեցի ես:
-Գնաց, տեսա, տաքսի կանչեցիր, դու էլ զանգեցիր: Լիլիթ…
-Հա, անունս հասցրե՞լ ես ճշտել: Այսքան ժամանակ դա էիր անում: Հարցնեիրª կասեի: Դարձյալ հեգնեցի ես:
-Հարցրեցի: Չասեցիր: Չե՞ս հիշում:
-Հիշում եմ: Հայտնվիր:Լսիր. ո՞վ ես դու:
-Կհրավիրես սուրճ խմելո՞ւ:
-Այո, համեցիր:- Չգիտեմ ինչու ասացի ես, ու ինքս էլ սարսափեցի իմ ասածից և մինչ կգիտակցեի արարքիս անլրջությունըª լսափողում միայն անջատված հեռախոսի ազդանշաններն էին:
Ննջել էի բազմոցին, իմ սիրելի բազմոցին: Հենց այդ նույն բազմոցին նստած սիրում եմ սրճել, սիրում եմ հեռուստացույց նաել:Այդ բազմոցին ես երազում եմ, ես մտածում եմ, աշխատում եմ ու գրում… Իմ սիրելի բազմոցին: Արթնացա դռան կամացուկ թակից: Լուսանում էր :
Դռան մոտ կանգնած էր բարձրահասակ, մի քիչ սպիտակած փարթամ մազերով,թիկնեղ մի տղամարդ: Մի ձեռքին բռնել էր տորթ, մյուսումª ավտոմեքենայի բանալիներ:
-Սա 28 բանկարա՞նն է:
-Այո,- սթափվելով պատասխանեցի ես:
-Հյուր առանց քաղցրավենիքի դո՞ւք էք պատվիրել:
Ես անսպասելիությունից ժպտացի ու ձեռքով շարժում արեցի, որը նշանակում էր ներս համեցեք:
Երիտասարդի օծանելիքի անուշ բույրը լցեց միջանցքը: Նա համարձակ քայլերով առաջ գնաց , իսկ ես նստեցի միջանցքում դրված աթոռին ու սկսեցի նաել դիմացի պատին: Չգիտեմ, թե որքան էի այդպես նստել, երբ զանգեց հեռախոսո, սթափվեցի ու անջատեցի հեռախոսը: ՙԹող մտածեն քնած եմ՚:
-Քնա՞ծ էիք. այդպե՞ս են հյուրերին սպասում:
-Ինչ հյուր , շշնջացի ես:
-Լիլիթ, դու ինքդ չասա՞ցիր. ներողություն դեմ չես , չէ՞, որ ՙդու-ի՚ անցա, հա, դու չհրավիրեցիր ինձ՞: Թե խմած էի՞ր:
-Խմած չեմ, հիմա կխմեմ, -ասացի ես ու բաժակի մեջ լցրած գինին մի անգամից մեկ շնչով խմեցի: - Գուցե ասեք ձեր անունը: Եվ որտեղից այսքան բան գիտեք իմ մասին:
- Ասեմ: Ես քո հարևանն եմ, այն հարևանը, որին դու այսօր շնորհավորեցիր , ու քո հարևանը շատ ուրախացավ… Ուրախությունից զանգեց քեզ, ու հիմա էլ էստեղ է:
-Լավ պատասխանեք ևս մեկ հարցի:
-Դուքով մի խոսիր, լա՞վ:
-Միայն մեկ հարցի պատասխանելուց հետո: Ինչո՞ւ հենց ես:
-Չգիտեմ, ու կփորձեմ գտնել այդ պատասխանը քեզ հետ ավելի մտերիմ ծանոթանալուց հետո: Առաջին անգամ տեսել եմ քեզ իմ աշխաատվայրում, ու չգիտեի , որ հարևաններ ենք:
Ես այնքան շփոթված էի , որ նույնիսկ չհարցրեցի թե այդ որն է իր աշխատավայրը, ու ր գտնվել եմ ես:Եվ բացի այդ , աշխատանքի բերումով մեկ օրվա ընթացքում այնքան շատ տեղերում եմ հասցնում լինել, որ դժվար կլիներ հիշել յուրաքնաչյուր հանդիպած մարդուն:
-Լավ: Սուրճ խմե՞նք:
Նոր տարվա առաջին օրը տարօրինակ ընթացք ստացավ: Այդ օրը ես այևս չհարցրեցի , թե ինչո՞ւ ,ինչպե՞ս… Ինչո՞ւ ես: Զրուցակիցս բավականին հետաքրքիր էր, կիրթ, միայն հասցրեցի ճշտել տարիքը և անունը:Հրաշալի անուն էրª Առնակ: Կեսօրին մոտ նա հեռացավ , և մինչ գարուն ես երբևէ էլ չհանդիպեցի նրան, ոչ պատշգամբում, ոչ խանութում, ոչ էլ հեռախոսից այն կողմ:
Կյանքն ընդանում էր իր հունով: Նշում էի ծննդյանս 25 ամյանկը: Երեկոյան ժամը 7-ից իմ առանց այն էլ փոքրիկ տանը գրեթե շնչելու տեղ չկար: Այստեղ էին գործընկերներս և իմ ամենամտերիմ ընկերուհին, որի հետ ընկերություն ենք անում դեռ մանկուց: Ի հարկե մայրսª իր ամուսնության հորդորներով և ինչպես միշտ սանվածքիցս դժգոհելով: Ես պարզապես հավաքել էի վեր մազերս ու անկանոն ամրացրել , ինչը շատ համահունչ էր զգեստիս: Մուգ շագանակագունն զգեստը , մեջքի վրա լայն բացվածքով,կիպ գրկել էր մարմինս : Զգեստի վրայի ոսկեգույն նկարները համընկնում էին աչքերիս գույնի հետ : Ես գեղեցիկ էի այդ, օրը,իսկ եթե ավելի անկեղծª կանացի: Կեսգիշերն անց, երբ բոլոր գործընկերներս գնացել էին, միակ ու ամենասիրելի ընկերուհուս հետ որոշեցինք մի քիչ զբոսնել և սուրճը խմել մոտակա սրճարաններից մեկում: Մատուցողը նոր էր մոտեցել մեզ, երբ թիկունքից լսեցի ծանոթ մի ձայն:
-Լիլիթ, շնորհավոր տոնդ: Դու շատ գեղեցիկ ես:
Ես շրջվեցի ու տեսնելով հարևանիս անկեղծ ուրախացա:
-Ա…. Առնակ: Շնորհակալ եմ: Համեցիր
-Կարե՞լի է:
-Նը-ստիր,-վանկ- վանկ ասացի ես,ու քաշեցի թևքից - ծանոթացիր….Մեզ հետ սուրճ կխմես:
-Լավ , հյուրասիրում եմ ես, ասաց նա: Իսկ ես երևի գարեջուր խմեմ:
-Ես էլ, - շտապեց ավելացնել ընկերուհիս , իսկ ես չկամեցա նրանիցից ետ ընկնել, ու թեև գարեջուր չեմ սիրում , բայց միացա նրանց:
Շենքի մոտ Հարևանը ցտեսություն ասաց ու գնաց: Ես մտա մուտք, մի պահ կանգ առա ու նաեցի ետ: Նա գնում էր , թոթվեցի ուսերս ու բարձրացա սենյակ: Առաջին բանը, որ արեցի տուն մտնելուն պես դա բարձրակրունկ կոշիկներից ազատվելն էր ,որից հետո լոգարանում բացեցի տաք ջուրն ու քայլերս ուղղեցի ննջարան ª ցամքոց բերելու: Դուռը կամացուկ թակեցին: Մի պահ կորցրեցի ինձ: Վստահ կանխազգում էի ով է: Թակը կրկնվեց,սարսափելով ,որ կարթնացնի հարևաններին , բացեցի դուռն ու ձեռքից քաշելով ներս բերեցի նրան: Չգիտեմ պատճառը ,բայց սարսափելի ուրախացել էի , որ նա եկել, ու վախենալով որ կմատնեմ ինքս, թաքնվեցի լոգարանում: Ես երկար ժամանակ նստել էր լոգարանի ծայրինª ջրի տաք շիթի տակ և միաժամանակ հայելում ինձ էի նայում: Գինովցած չէի: Սակայն անկարող էի մտքերս իմի բերել: Վերջապես դուրս եկա լոգարանից: Նա միջանցքում չէր, դրսի դուռը բաց էր : Մտածեցի երևի նեղացավ ու գնաց, ու այդպես մերկ ու թաց դուրս եկա , դուռը փակելու , սակայն չհասցրեցի փակել երբ դռան մոտ հայտնվեց նա , մի մեծ փաթեթ ձեռքինªկապված կարմիր ժապավենով:
-Քեզ համար է, դռան մոտ էր մնացել:-ժպտալով ասաց նա:
Ես կարկամել էի: Անկարող որևէ բառ ասելու ուղակի մեկ -երկու քայլ ետ գնացի ու նստեցի հեռախոսի համար հատկացված սեղանիկի վրա : Միայն կարողացա շշնջալ, ՙվախեցա, թե գնացիր՚: Ի պատասխան իմ ասածին , նա գրկեց ինձ իր ամուր ու մկանուտ ձեռքերով, ու տարավ դեպի հյուրասենյակ: Ես գլուխս դրել էի նրա ուսինª քիթս հնարավորինս մոտեցնելով ծոծրակին: Նրա շնչառությունը ծանր էր. չգիտեմ ª ինձ գրկելուց էր, թե….: Կանգնեցնելով ինձ բազմոցին, նա նորից դուրս եկավ սենյակից, վերադարձավ ª ձեռքին միջանցքում մնացած չոր ցամքոց և նվերի փաթեթը: Ես այդ պահին նույնիսկ մոռացել էի որ ես թաց եմ:
-Դու բացիր նվերդ ,մինչ ես կչորացնեմ քեզ: Թաց ես, կմրսես:
Երբ նա սկսեց քնքշորեն չորացնել մազերսª ուղեղս արդեն գրեթե մթագնել էր, չզգացի, թե ինչպես բացեցի փաթեթը, չէի գիտակցում ի՞նչ է պարունակում այդքան գեղեցիկ փաթեթավորված տուփը: ՙՇնորհակալություն ՚ շշնջացի ես ու կամացուկ հպվեցի նրա շուրթերին: Նա երկու ձեռքով ամուր բռնեց գլուխս ու սկսեց կրքոտ համբուրեց ինձ: Անսպասելի նա շրջվեց մոտեցավ սեղանին, սեղանին մնացած բաժակներից վերցրեց երկուսը մեջը լցրեց կոնյակի շշում մնացած խմիչքը բաժակները, մոտեցավ նորից ինձ: Ես անշարժ կանգնել էի բազմոցին: Մեկնեցի ձեռքս ª բաժակը վերցնելու համար, նա գլխով բացասական շարժում արեց, մի շնչով ըմպեց մի բաժակի պարունակությունը, ապա մյուսը մոտեցրեց շուրթերիս, ես մի կում արեցի ու ետ քաշելով գլուխս ծամածռեցի դեմքս, ապա նորից ձգվեցի առաջ ևս մի կում արեցի, նա թեքեց բաժակն ու ողջ պարունակությունը թափվեց մարմնիս վրա: Կոնյակի սառնությունից մարմնովս դող անացավ: Նա կտրտված ծիծաղեց, ես փորձեցի բան ասել, չկարողացա, ձեռքով փակեց բերանս, ապա գրկելով տարավ ինձ ննջարան:
Նա մատները խրեց մազերիս մեջ .ՙԴու գեղեցիկ մազեր ունես, երբ առավոտները դուրս էիր գալիս պատշգամբ, ինձ թվում էր արևը շոյում է մազերդ, ու ես նախանձում էի՚, ես ժպտացի, նա շարունակեց.ՙդու հրաշալի ժպիտ ունես, մեկ մեկ, պատշգամբում ժպտում էիր, ու ես մտածում էի տեսնես ինչո՞ւ ես ժպտում, երանի ինձ համար ժպտար՚ : Մարմնովս հոսանքի հարվածի պես դող անցավ, ու միակ բանը որ ուզում էի այդ պահին ուղակի քիթս նրա մարմնին հպած քնել էր:
Երբ աչքերս բացեցի նա մեդիտացիայի դիրքով նստած էր կողքս ու ժպտում էր: Ցուցամատով կամացուկ հարվածեց քթիս , ապա քնքշորեն համբուրեց շուրթերս:
-Ուզում ես սուրճը ե՞ս դնեմ: - շշնջաց նա:
Ես ոչինչ չպատասխանեցի, դեռ փորձում էի արթնանալ: Ապա ձգվեցի ª ձեռքերով բռնելով մահճակալի սնարը:
-Ժամը քա՞նիսն է:
-Առավոտյան 8-ը, պատասխանեց նա ու մերկ մարմին հագավ ջինսե տաբաատը:
-հՏվÿ, տՐՏրվՌրՖ, տՏՐՈ. ձՑՐՏ վՈփՌվՈպՑրÿ !
-Ը վպ ւՏփց.
-Ը փպչՏ Ջպ տՏՋպսՈպՑ ՍՐՈրՈՉՌՓՈ. ծիծաղելով հարցրեց նա ու քայլերն ուղղեց դեպի խոհանոց:
-Կգտնե՞ս սուրճի տեղը, - նրա ետևից բղավեցի ես ու ինքս էլ վեր կենալով փութացի լոգարան:Հանկարծ հիշելով երեկ գիշեր ստացաց նվերիս մասին, ոտքերիս ծայրի վրա մտա հյուրասենյակ վերցրեցի այն ու նորից վերադարձա լոգարան :
Կամացուկ բացեցի ննջարանի դուռը: վարագույրի բաց հատվածից մի քանի ճառագայթ սողոսկել էին ննջարան ու հայտնվել էին մահճիս վրա , ու պարկած էր Առնակը: Նոր պատրաստած սուրճի բույրը տարածվել էր սենյակում: Նա լսելով դռան ձայնը ª շրջվեց: Ես կանգնելով ոտքերիս մատների վրա , ձգվեցի դեպի դռան մոտ դրված ձայնագրիչը ու միացրեցի այն : Երաժշտության տակտերի տակ հեզիկ քայլերով մոտեցա զգեստապահարանի ու թաքնվեցի բաց դռան ետևում: Առնակը կանգնեց: Ես կամացուկ դուրս հանեցի գլուխս պահարանի ետևից, ապա նորից թաքնվեցի , նա մոտեցավ պահարանի դռանը : Ձեռքով հրեցի ետ նրան, ապա երկու ոտքով փաթաթվելով պահարանի դռանը , դռան հետ ճոճվեցի այն կողմ, ապա դարձյալ թաքնվեցի պահարանի դռան ետևում: Առնակը դարձյալ մոտեցավ ինձ, ես դարձյալ հրեցի ետ նրան,այս անգամ դեպի իրեն շպրտելով կրծքկալը ու դռան ետևից ասելով.ՙ ի դեպ, հրաշալի նվեր է:Դու երևի կանաց հարցում լաաաաաաավ փորձ ունես՚, ապա նրա ձեռքերում հայտնվեց ժանեկազարդ զուգագուլպայի մեկը. ՙԹե չէ այսքան գեղեցիկ բան , որտեղից կգնեիր՚ , հեգնեցի ես:
-Դուրս արի այդտեղից, - կրքոտ ձայնով շշնջաց նա:
-Հը-ը,- պատասխանեցի ես
-Դուրս արի , թե չէ….
-Թե չէ ին՞չ… Նա միանգամից մի մեծ քայլ արեց ու մի ձեռքով բռնելով տապալեց գորգապատ հատակին:
Աշխատասենյակում տոթ էր: Բացեցի պատուհանը : Սառը օդը միանգամից ներխուժեց սենյակ: Ես խորը շունչ քաշեցի ու վերադարձա սեղանիս մոտ: Զլանում էի սուրճ պատրաստել: Ձայնեցի գործընկրուհուսª խնդրելով սրճելիս ինձ էլ հիշել: Միացրեցի հմակարգիչը: Աշխատել չէի կարողանում: Մարմինս ցավում էր, թվում էր արդեն իսկ հոգնած եմ, ու ողջ գիշեր չեմ քնել: Թեև այդպես էլ կար : Ես գրեթե չէի քնել: Հայելում տեսա արտացոլանքս ու քթիս տակ ծիծծաղեցի: Աչքերս թեև այտուցված էին, բայց երջանիկ փայլում էին: Չէ իսկապես աշխատել չեմ կարողանում, անհրաժեշտ է շտապ սրճել: Որոշեցի իջնել առաջին հարկում տեղակայված սրճարանը, վերցրեցի պայուսկս ուզում էի դուրս գալ , զանգեց ներքին հեռախոսը: Պետն էր: Կանչում էր: ՙՕհօ, մտածեցի ես, անհաջող օրը սկսված է՚: Ետ դրեցի պայուսակս, ուղղեցի կիսաշրջազգեստս ու քայլերս ուղղեցի դեպի պետի սենյակ:
-Ներեցեք, կարելի է:
-Ներս արի , Լիլիթ:
-Բարև Ձեզ:
-Բարև: -Պետը վերջապես բարձրացրեց գլուխը, նայեց ինձ ու ժպտաց: Ինչպես անցավ ծննդյանդ տոնը, լա՞վ նվերներ ստացար:
-Շնորհակալ եմ, լավ , - մի քիչ շփոթվեցի ես, անսպասելի էր նրա կողմից նման մեծահոգությունը:
-Մի նվեր էլ ես ունեմ, - շարունակեց նա, -հետաքրքիր նվեր: Նստիր, ինչո՞ւ ես կանգնել:
Ես նստեցի: Արդեն մի քանի տարի է աշխատում եմ այդ հիմնարկում, նա իմ երկրորդ պետն է, սակայն նրա հետ հարաբերությունները այնքան էլ հարթ չեն : Նրա յուրաքանչյուր կանչի հետ ես մտածում եմ , որ հեռացված եմ աշխատանքից:Այս անգամ էլ , թեև նա ասաց ՙնվեր՚ ու շարունակ ժպտում էր ,բայց ես իսկույնևեթ մտածեցի, որ աշխատանքի ազատման դիմում եմ գրելու: Ընդհանուր առմամբ նա այնքան էլ վատը չէ: Հաճախ բարեհաճ է գտնվում աշխատակիցների հանդեպ, սովորաբար ժպտադեմ է, իսկ ես մռայլ եմ, ու գուցե հենց դա է պատճառը, որ մեր հարաբերությունները հարթ չեն: Թեև աշխատանքում էլ պատահում է, որ որևէ աշխատանքի կատարման հարցում մենք համակարծիք չենք լինում և ես սկսում եմ վիճել նրա հետª փորձելով ապացուցել իմ ճշմարտացի լինելը:
-Լիլիթ,- սկսեց նա, քեզ գործուղում ենք:
Ես այն է բերանս բացում էի բառ ասելու երբ զանգեց հեռախոսը, պետը վերցրեց խոսափողն ու ձեռքով հասկացնելով `սպասիր , սկսել զրուցել: Կին էր: Նա միշտ խոսում է նրա հետ այդպես , կարծես փոքրիկի հետ է խոսում: Աթոռից վեր կացա մոտեցա պատուհանինª խոսակցության ակամա ունկնդիր չլինելու համար: Մուտքի մոտ մի ավտոմեքենա էր կանգնած: Այն գեղեցի կանաչ էր , իսկ արևի ճառագայթներից ավելի էր փայլում: Դիմացի մայթի սրճարանի պատուհանից երևում էր սրճող մի զույգ, տղան բռնել էր աղջկա ձեռքն ու ինչ-որ բան էր ասում: Ես փակեցի աչքերս ու հիշեցի բուռն գիշերը: Մարմինս սարսռաց: Մտքերից սթափվեցի շեֆի ձայնից:
-Լիլիթ, նստիր: Մեկնում ես Մոսկվա և վերապատրաստման և պայմանագրային աշխատանքի : Մենք շատ մտածեցինք դու ամենահարմար և ամենա լավ մասնագետն ես մեր հիմնարկում:
Ես լուռ էի: Պետը ուշադիր նայեց աչքերիս ապա շարունակեց:
-Տոմսերը գնած են, մեկնում ես վաղը երեկոյան ժամը 9-ին, այնպես որ այսօր աշխատանքից արդեն ազատված ես. գնա տուն , զգուշացրու մորդ , երեկոյան կգաս մնացած մանրամասների մասին կխոսենք: Եվ հետո…. Սա տարբերակ է քեզ հնարավորինս քիչ տեսնել….
Նա միանգամից լռեց, կախեց գլուխը, ապա կիսաշշուկ արտաբերեց:
-Այսօր ազատ ես:
Ամբողջ խոսակցության ընթացքում ես ոչ մի բառ չարտաբերեցի:Դուրս գալով պետի սենյակից , մոլորած կանգ առա: Քարտուղարուհինª Հասմիկը, նկատելով մոլորությունս հարցրեց:
-Ուրախ չե՞ս: Վատ ես զգում: Ջուր տա՞մ:
Չէ լավ եմ ,սթափվելով պատասխանեցի ես , ու մի բութ ժպիտ ուղղելով նրան ªդուրս եկա:
Մայրս ողբերգույթյուն էր սարքել: Լացում էր ,նվվում, կրկնում, որ ես այդպես էլ չեմ ամուսնան… Ես նույնիսկ չէի լսում նրան: Ես միայն մտածում էի ինչպես կարող եմ գտնել Առնակին, ինչպես հաղորդեմ նրան , իսկ գուցե նա այլևս չլինի, գուցե գիշերը ,միակն էր, որը էլ երբեք չի կրկնվելու , ու նա կարող է հերթական անգամ անհետանալ: Ես մոտեցա մորս, ամուր գրկեցի նրան , համբուրեցի ու սկսեցի արտասվել: Իմ ª սառնասիրտ կնոջ այս արարքը այնպես հուզեց մորս , որ նա միանգամից սկսեց կմկմալ, թե, չէ, դեմ չէ, որ չնեղաանամ, նա ուզում է որ ես երջանիկ լինեմ և այլն, և այլն: Ես միևնույն է, չէի լսում, ես ուզում էի գտնել նրան:
Ես դուրս եկա պատշգամբ , այս անգամ էլ հոգեպահուստ ծխախոտս ձեռքիսª բայց առանց վառելու: Հանկարծ պատշգամբից դուրս եկավ նա ու առանց բառ ասելու ձեռքով հրավիրող նշան արեց: Ես չզգացի, թե ինչպես հայտնվեցի դրսում, ինչպես հայտնվեցի նրա շենքի մուտքի մոտ, առանց վերելակից օգտվելու բարձրացա 6 հարկը ու ներխուժեցի բնակարան:
Նա խոսում էր հեռախոսով: Ձեռքով ներս կանչեց: Ես դուռը փակեցի ներսից, ձեռքերս հենելով մեջքիս հենվեցի դռանը: Ականպիշ նայում էի նրան: Նա մեկ խոսում էր, մեկª նայում ինձ, մեկ նորից շարունակում խոսակցությունը, մեկª օդային համբույր ուղարկում: Ականջիս հասնում էին միայն կցկտուր բառեր, օդնավակայան, առավոտյան, իրերս հավաքել եմ, ամեն բան կանեմ….
Մեկնում է: Հանկարծակի հասկացա ես: Կամացուկ սահելով նստեցի հատակին: Ներքևի շուրթս սկսեց դողալ, ես հավաքեցի ամբողջ ներուժսª լաց չլինելու համար: Մեկնում է, մեկնում է, գլխումս միայն այդ բառն էր : Այն այնպես էր հուզել ինձ, որ ես մոռացել էի , որ ես ինքս էլ մեկնում եմ, մեկնում եմ անժամկետ, գուցե մեկ, գուցեª երկու տարով: Առնակը կախեց խոսափողն ու զարմացաց հայացքով սկսեց նայել ինձ: Նա փորձում էր հասկանալ ª ի՞նչ է կատարվում ինձ հետ:
Ես մոտեցա նրան , հենվեցի ուսին ու շշնջացի.
-Ես քեզ կարոտել եմ…
-Ես էլ… Բայց…
-Բայց…
-Չի կարելի, հասկանո±ւմ ես: Հա±: Չի կարելի: Դու չգիտես ես ով եմ, և հետո ես մեկնում եմ, ես վերադառնում եմ …
Ես ձեռքքով փակեցի նրա բերանը: Նա լռեց… Անձրևում էր:
Առնակը մատները խրեցի մազերիս մեջ, գլուխս սեղմեց կրծքին: Ես ուսիս վրա զգացի նրա տաք արցունքի կաթիլները: Շուրթերս վախենալով հպեցի նրա շուրթերին: Ես զգում էի , որ այլևս չեմ տեսնելու նրան, հասկանում էի, ու այդ զգացողությունից կիրքն ավելի մեծ ուժուվ էր փոթորկում հոգիս:
Ես մի կերպ շշնջացի.
-Բայց ես կկարոտեմ:
-Չփորձվես: Լսո՞ւմ ես: Չհամարձակվես: Ես քեզ արգելում եմ: Չկարոտես ինձ:
-Լավ : Բայց ես կկարոտեմ:
Ես երկու ձեռով բռնեցի նրա պարանոցը ու նայեցի աչքերին: Ուզում էի կարդալ ,այն ինչը նա չէր ուզում ասել, չէր ասում, բայց կար, գրված էր սրտում, հոգու խորքում:
-Տականք :
Շշնջացի ես ու սկսեցի քանդել վերնաշապիկի կոճակները:
-Տականք… շարունակեցի ես, ու դեմքով հպվեցի նրա տաք , մի քիչ մազոտ կրծքին: Սիրտը բաբախում էր այնքան արագ, որ նույնիսկ կուրծքը այդ բաբախյունից շարժվում էր: Թվում էր Առնակը քարացել էր: Քրտինքի երկու կաթիլ դեմքից հոսեցին ու ընկան ձեռքիս վրա : Նա բռնեց ձեռքս ու շուրթերով մաքրեց կաթիլները մատներիս վրայից: Ես հաճույքից փակեցի աչքերըս: Նա ինչ- որ բառեր էր շշնջում, որոնք ես չէի լսում, չէի հասկանում: Գիտակցում էի միայն, որ ես կորցնում եմ նրան, կորցնում եմ դեռ չգտած: Ես չէի ուզում հարցնել, ես չէի ուզում իմանալª ինչո՞ւ է նա գնում, ո՞ւր է գնում, ո՞ւմ մոտ: Չէի ուզում իմանալ այնպես, ինչպես դեռ մեկ տարի առաջ չկամեցա իմանալ, ինչպես նա գտավ ինձ: Ես այլևս ոչինչ չէի ուզում… Ես միայն զգում էի նրա տաք ձեռքերը, որոնք գրկել էին ինձ: Ես միայն զգում էի նրա տաք համբույրները, դեմքիս, կրծքիս, ձեռքերիս: Այնքան քնքուշ, այնքան նուրբ, այնքան կրքոտ ու ցանակսերª ինչպես երբևէ չէր եղել: Արցունքերը հոսում էին աչքերիցս: Իսկ նա չէր ուզում տեսնել իմ արցունքները: Առնակը լռում էր, իսկ ես հասկանում էի, որ նա տղամարդ է , փխրուն սրտով տղամարդ է , որը պարզապես վախենում է տեսնել արցունքներս, վախենում է կոտրել այն միֆը, որը ստեղծել էր ինձ համար: Վախենում էր կորցնել այն ինչ տվել էի ես նրան:
Արթնացա ծարավի զգացումից: Առավոտյան ժամը 5-ն էր: Առնակը քնած էր: Կամացուկ ծածկեցի նրան սավանով , հագա զգեստս վերցրեցի կոշիկներս ու ոտքերիս ծայրերի վրա դուրս եկա: Մուտքից դուրս գալուց առաջ հագա կոշիկներս: Մայրս արթուն էր:
-Թքեմ երեսիդ…
Ես ժպտացի , համբուրեցի մորս ու գնացի քնելու:
Մեր տան պատշգամբը նայում է դեպի փողոց: Առավոտյան վեցն էր: Ամռան տապ օրերից օրվա, երևի թե, ամենահաճելի պահն է: Ես յուրաքանչյուր օր այդ ժամին արթնանում եմ և վայելում առավոտյան սուրճը, որը թույլ է տալիս սթափ գլխով ներկայանալ աշխատանքի:
Ես մենակ եմ ապրում արդեն մի քանի տարի: Ճիշտ է ես արդեն 3 տարի է Երևանում չեմ եղել, բայց սովորության համաձայն, միայն գիշերազգեստով դուրս եկա պատշգամբ ª սուրճի բաժակը ձեռքիս: Նստեցի պատշգամբում դրված հարմարավետ փոքրիկ աթոռին ու սկսեցի սուրճս վայելել: Հանկարծ հիշեցի տարիներ առաջ գրապահարանում թողած ծխախոտի տուփը: Գնացի սենյակ վառեցի ծխախոտը ու վերադարձա պատշգամբ: Հաճելի զով էր դրսում:
Դիմացի շենքի պատշգամբի դուռը բաց էր: Ես ակամայից նաեց դեպի այդ կողմ: Հանկարծ պատշգամբ դուրս եկավ մի շատ հաճելի արտաքինով 30-ին մոտ մի երիտասարդ ու վառեց ծխախոտը…



