«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հաղորդաշարի 55-րդ թողարկումը նվիրված է Հայաստանի Առաջին Հանրապետությանը: 1918թ մայիսի 28-ին Մայիսյան հերոսամարտերից հետո Հայաստանը հռչակվեց անկախ պետություն: Ընդամենը երկու տարվա կյանք ունեցող անկախ պետությունը ձևավորեց կառավարություն, խորհրդարան, բացվեցին դպրոցներ, համալսարան: Բայց ժամանակներն այնքան էլ բարենպաստ չէին, երկրում սոցիալ-տնտեսական վիճակը ծանր էր: Մյուս կողմից էլ բոլշևիկների վարած քաղաքականությունը, հետո թուրքերի հարձակումը խանգարեցին Հայկական անկախ պետության գոյատևմանը: Սևրի պայմանագիրն այդպես էլ մնաց թղթի վրա, իսկ հայ-թուրքական պատերազմին հաջորդեց Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրի ստորագրումը: Հյուրն է պրոֆեսոր Արարատ Հակոբյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել