Shabat.am-ը գրում է․

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Ցյուրիխում մեկնարկած սուպերմրցաշարի դասական շախմատի մրցաշարի առաջին տուրում ոչ-ոքի խաղաց: Արոնյանի մրցակիցը Սերգեյ Կարյակինն էր, գրոսմայստերները պարտիան ավարտեցին 27-րդ քայլին:
Զուգահեռաբար ընթացող պարտիաներում Ֆաբիանո Կարուանան առավելության հասավ Հիկարու Նակամուրայի նկատմամբ, իսկ Վիշվանաթան Անանդը և Վլադիմիր Կրամնիկը ոչ-ոքի խաղացին: Վաղը կայանալիք երկրորդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցելու է Անանդի հետ, Կրամնիկի մրցակիցը կլինի Նակամուրան, իսկ Կարուանայինը` Կարյակինը: 
«Zurich Chess Challenge», առաջին տուր

Արոնյան - Կարյակին` 0.5-0.5

Անանդ - Կրամնիկ` 0.5-0.5 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել