Հազարավոր ուխտավորների ու զբոսաշրջիկների ուշադրությունն են գրավում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պարտեզները` համայն հայության հոգևոր կենտրոնի կանաչ հանդերձը, որ ամեն օր խնամվում է հոգատար այգեգործների ջանքերով: Վանքի կանաչապատ տարածքը զարդարում են պտղատու և դեկորատիվ ծառերը, ծաղկանոցները, խաղողի այգին: Պարբերաբար կազմակերպվում են ծառատունկեր: Առանձնահատուկ տպավորիչ են դեպի Վեհարան առաջնորդող ճանապարհն երիզող նռնենիները:
Մայր Աթոռը նախաձեռնող է մի շարք բնապահպանական ծրագրերի, որոնք վերաբերում են նաև Վաղարշապատ քաղաքի կանաչապատ տարածքներին, վերականգնում է պատմական Ներսիսյան անտառը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/media/set/?set=a.430574417005843.103568.100001598644661&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել