Սա առանց սարկազմի, զուտ մասնագիտական խորհրդատվություն է Ծառուկյանի ելույթը մոնտաժողներին

1.Հագցնում եք նույն օրվա շորերը և ամբողջը նկարահանում նորից, այնպես, որ ինտերիերը չերևա։ Նկարահանումը կատարել երկու տեսախցիկով. մեկը խոշոր պլանով եք աշխատացնում, մեկը՝ միջին։ Միջին պլանին մի թեթև խորություն հաղորդելու համար բերում եք ելույթի տարածքի ինտերիերից մի քանի ատրիբուտ՝ ասենք լուսամփոփ կամ վարագույր, ինչը կարող եք հեշտ տեղափոխել։
2.Եթե որոշակի հատվածներ հետագայում են ավելացվել ելույթին և ֆիզիկապես չկան այդ կտորները՝ հոգ չէ։ Երբ կգնաք ինտերիերի իրերը բերելու անպայման «դասյամկա» արեք.նկարահանեք առաստաղի լայն պանարամաներ, ջահեր, ամբիոնի բոլոր եզրերը և այլն։ Այս կադրերն օգտագործեք ոչ թե իրար ետևից այլ ելույթն ուշադիր լսողների ընդհանուր կադրերի հետ մեկումեջ՝ ժամանակ առ ժամանակ վերադառնալով վերը նշված գլխավոր «բալվանկային»։
3.Որպեսզի մոնտաժային այս հնարանքը չերևա, օգտագործեք ծափերի կադրերը։ Եթե ընդամենը մեկ կամ երկու ծափի կադր կա, դարձյալ խնդիր չէ. ցանկացած մոնտաժային ծրագրով այդ ծափերը կարող ես զուգահեռ և ուղղահայաց պտտեցնել և կադրի կրկնությունը երբեք չի երևա։ Աշխատեք ծափերը դնել տրամաբանական տեղերում. գլխի ընկեք, որտեղ է նախադասությունն ավարտվում և ունի կոչական շեշտադրություն։ Որպեսզի ծափերը բնական հնչեն, երկու աուդիոպոչերը քաշեք ձայնի տակ։
4.Եթե տեսնեք, որ նա հրաժարվում է երկրորդ անգամ տեսագրվել, և դուք չեք կարողանում կիրառել այս հնարանքները, դարձյալ մի հուսահատվեք. կա ձայնն ու պատկերը հատուկ սինխրոնացնող նոր ծրագիր, որը պահանջում է առանձնացնել ձայնավորներն ու բաղաձայնները, ապա խոսողի բերանի հետ տառ–տառ սինխրոնացնում ամբողջ տեքստը. դա համարյա էն խոսող կատվի ծրագրի սկզբունքով է աշխատում, ուղղակի մի քիչ ավելի շատ «ռենդեռ» է պահանջում։
P.S. Նորից եմ կրկնում, որ սա մասնագիտական խորհրդատվություն է ընդամենը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել