Fact.am-ը գրում է․
Քաղաքական գործունեության հարկավոր է պատրաստվել մանկուց. թույլ մի տվեք ձեզ այնպիսի արարքներ, որ ձեր հեղինակությունը վտանգի, քանզի գաղտնիքներն երբեմն անսպասելիորեն բացահայտվում են:
Ընտրեք տարածված և հարգանք վայելող մասնագիտություն: Օրինակ լրագրությունը կամ մանկավարժությունը զանգվածները դրականորեն կընկալեն, միաժամանակ այն օժանդակում է խոսքի վարժ տիրապետմանը, ինչը չափազանց կարևոր է քաղաքական գործչի համար: Իսկ այն կարծիքը, թե քաղաքականության համար առավել համապատասխանում է իրավաբանի կամ տնտեսագետի մասնագիտությունը, ապա այն ճիշտ է այնքանով, որքանով զանգվածներին այդ կարծիքն ուղղակի ներշնչել են:
Եթե ինչ-որ մեկը հանդիմանի Ձեզ քաղաքականության համար չհամապատասխանող մասնագիտություն ունենալու մեջ, ապա կարող եք պատասխանել, որ քաղաքական գործչի համար կարևոր է առողջ բանականությունը, խիզախությունը, ազնվությունը և կյանքի փորձը, իսկ մանրամասների համար կարելի է դիմել մասնագետներին:
Ընտրեք ուշիմ ու դուրեկան կին, ում բարեկամները աչքի չեն ընկել ինչ-որ անբարեհաճություններով, ինչպես դատվածությունը, հոգեկան շեղումները: Ձգտեք չբաժանվել ձեր կնոջից:
Ցանկալի է ունենալ երկու-երեք զավակ: Երեխաներին ներկայացվում են որպես անուշադեմ հրեշտակներ, ովքեր ենթադրաբար ունենալու են պայծառ ապագա, այլ ոչ թե խուլիգան դեռահաս՝ դպրոցական ցածր գնահատականներով:
Որոշ կիսահերոսություններ արեք. մեկ տարի աշխատեք որպես սովորական աշխատավոր, ծառայեք բանակում: Եթե կառավարությունն ինչ-որ անցանկալի գործողության դիմի, կանգնեք հրապարակում` բողոքող պաստառներով:
Ինչ-որ ինտելեկտուալ բարձունքի հասեք` ստացեք երկու դիպլոմ կամ թեկնածուական կոչում, նորարարություն արեք կամ գիրք գրեք:
Թեկնածու առաջադրվելիս այնպիսի պաշտոնի եղեք, որը ընտրողների հիմնական զանգվածի մոտ տհաճություն չի առաջացնի:
Սա դեռ կենսագրության մի կողմն է, մյուս կարևոր շեշտադրումն է, թե ինչպես է ներկայացվում կենսագրությունը, սա արդեն առաջադրման մարտավարության առանցքային տարրերից է, կապված է կոնկրետ իրավիճակայից ու մրցակիցներից: