168.am-ը գրում է.
Իսպանահայկական արմատներով ֆրանսիացի հանճարեղ կատակերգակ դերասան Լուի դը Ֆյունեսը սիրում էր սպաս, դոլմա և Զորավար Անդրանիկի մասին երգեր։ Այս մասին ծավալուն հրապարակում էր պատրաստել «Диалог и Дело» հասարակական կազմակերպությունը, որը վերահրատարակել էր russia-osoboe-mnenie.ru կայքը: Լուի դը Ֆյունեսի որդին՝ Օլիվյեն, իր հուշերում գրում է.
«Նա իսկական արիստոկրատ էր, ով ամբողջ կյանքում սիրեց միայն իր կնոջը, ձուկ որսաց և վարդեր աճեցրեց։ Նա այդպես էլ չսիրեց աղմկոտ, ձանձրալի ամենօրյա կյանքը։ Նա ասես ապրում էր իր աշխարհում և աշխատում էր, որ այդ աշխարհին ոչ ոք չդիպչի։
Դերասանի անունով է կոչվում նույնիսկ ֆրանսիական ծաղկաբուծական ընկերություններից մեկի ստեղծած վարդի նոր տեսակը՝ վառ նարնջագույն, սուր հոտով մի ուրախ ծաղիկ, որը ոսկե մեդալների է արժանացել զանազան ծաղկային ցուցահանդեսների ժամանակ»։
Լուի դե Ֆյունեսը (1914-1983 թթ.) համաշխարհային կինեմատոգրաֆիայի մեծագույն կատակերգակներից է։ Ֆրասիական և համաշխարհային էկրանի ապագա աստղի ծնողները ծնվել են Իսպանիայի Սևիլիա քաղաքում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ