Լիբերալ կանանց մի տեսակ կա, որ ձգտում է ամեն ինչով տարբերվել մյուս կանանցից, որպես ինքնատիպ, եզակի և առաջադեմ երևույթ: Բայց տարբերվելով մյուսներից, ջրի երկու կաթիլի պես նմանվում է իր նմաններին: Տարբերությունը միայն հագուկապի և շպարի մեջ է: Հազիվ թե ճիշտ է կարծել, թե սրանք են հենց արհեստական կուսաթաղանթի պոտենցիալ գնորդները, քանի որ կուսաթաղանթը սրանց և իրենց զոմբիացած ամուսինների համար զուրկ է բովանդակությունից: Թող ուրախանա կանանց հատկապես այն տեսակը, ով առավելաբար փչացած է մտավոր և հոգևոր առումներով: Վերջին հաշվով, կինը կարող է բարոյազուրկ լինել ֆիզիկապես, բայց թող Աստված փրկի մեզ նրանցից, ովքեր նախևառաջ հոգեպես են անբարո... այդ թվում նաև արական սեռից շատերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել