«Մարդկանց կարեկցելու, ողորմած լինելու, պատասխանատվություն ստանձնելու ու կրելու համար նախ և առաջ սիրտ է պետք ունենալ: Դա իմ խիստ անձնական, օրվա 11-րդ ժամի սկզբին հիվանդանոցից հնչող կարծիքն է», – ասել է Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտնի ելույթին:
Եղբայր, քեզ մի հարց էլի, երբ դու ժամանակին ղեկավարում էիր մի ամբողջ կուսակցություն՝ այսինքն Առաջադիմական երիտասարդական կուսակցության լիդերն էիր, դեռ 2006 թվականին, դեռևս քաղաքական անորոշության պայմաններում, հայտարարեցիր, որ նախագահի քո թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Բա լավ, ինչո՞ւ այդ անսիրտ մարդուն սատարեցիք մի շրջանում, երբ նա արդեն ղեկավարել էր երկրի բոլոր հանգուցային ոլորտները և իր կերպարը բացահայտ ի ցույց էր դրել հասարակությանը: Տարիներ շարունակ դուք հնարավորություն ունեիք չեփելու այն շիլան, որը հիմա դժվար է մարսել...
Այ հենց դրա համար քաղաքականությունը ոչ թե պահի նպատակահարմարության, այլ հեռուն տեսնելու արվեստն է...