Մի քանի տարի առաջ ամռանը Ստեփանավանում երեկոյան ժամը վեցի կողմերը պարտադիր կերպով անձրև էր գալիս: Ամբողջ օրը արև էր, ու էդ ժամին անձրևում էր: Արդեն սովորել էինք: Երբ ժամ էին հարցնում, չէինք ասում ժամը քանիսն է, ասում էինք. «Անձրևին քսան է պակաս»:
Հ.Գ. Էսօր հասկացա էն մարդկանց, ովքեր ցուրտ եղանակին չեն մրսում: Մեջս եռում էր, ջերմություն ունեի ու ուզում էի ցուրտ լիներ ու անձրև գար: Բայց դա միայն էսօր:)


Լուսանկարում Ստեփանավան քաղաքի մի հատվածն է մեր պատշգամբից:
SAM_2135ս

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել