Մասնագետները զարմանում են, թե ինչ նպատակով պետք է օգտագործվի ներկրված արհեստական կուսաթաղանթը, որովհետև Հայաստանում գինեկոլոգները կուսաթաղանթի վերականգնման գործում նման պրակտիկա չեն կիրառում: «Ես չեմ կարող ասել` ինչպես են օգտագործում: Մենք երբեք Հայաստանում նման առիթ չենք ունեցել, որ մարդուն նշանակենք նման բան, ասենք` արհեստական կուսաթաղանթ ու ինքներս երբեք չենք առնչվել դրա հետ», - Panorama.am-ի թղթակցին է հայտնել սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Բժիշկը նաև նշել է, որ ինքը պարբերաբար արհեստական կուսաթաղանթի վաճառքի մասին հայտարարություններ է հանդիպում համացանցում, սակայն, որպես մասնագետ, չի պատկերացնում դրանց օգտագործումը:
Հ. Գ. Եթե ընդունենք, որ տարածված ինֆորմացիան հերթական դիզինֆորմացիան չի, ուրեմն
1. Վրեժ Շահրամանյանը ուղղակի տեղեկացված չի դրա օգտագործման մեթոդին պրոֆեսիոնալիզմի պակասի պատճառով
2. կամ գիտի ու թաքցնում է
3. Ներկրողը չգիտի մեր երկրում ինչ է կատարվում