Shamshyan.com-ի տեղեկություններով, մոտ 10 օր առաջ, ֆիզիկական անձը Հայաստան էր ներմուծել մեծ քանակությամբ կուսաթաղանթ: 

Ներմուծումը կատարվել է օրինական ճանապարհով` հետագայում իրացնելու նպատակով: Այն ներմուծվել է «Զվարթնոց» օդնավակայանից, թե Բագրատաշենի մաքսատնից, աղբյուրը չհայտնեց:

Shamshyan.com-ը, լուրի իսկությունը ճշտելու նպատակով, պատրաստվում է հարցումներ ուղղարկել մաքսային և հարկային ծառայություններին:

Աղբյուրի փոխանցմամբ կուսաթաղանթները կշռում են 3-5 գրամ, իսկ ընդհանուր քանակը մոտ կես տոննա է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել