Թե անգամ ինձ լքես....
Իսկ ին՞չ էիր ինձ համար ,մի ճմրթված թերթ ,կամ ոչինչ ,կամ գուցե հիշողություն ,աչքերս չեմ փակել, նայել եմ քեզ ինչպես կաս ,ապա աս՛ա սիրելիս ինչո՞ւ չգիտեմ թե դու ինչես ինձ համար ,անգամ քո աչքերից ես քո արցունքներն եմ վերցրել ու իմ առվացած արցունքներն եմ հեղեղել ,քո հոգու ցավը վերցրել եմ ես,ու պատկերել ինքս իմ հոգում ,քեզանից ես վատնեմ վանել,էլ ինչո՞ւ ես անվերջ ինձանից ավելին պահանջում ,ես քո շուրթերից չորացած նեկտարեմ քաղել,որ ա՜խ սիրելիս նոր նեկտար բուրես,ու անպատ շուրթերով մեղմիկ ,ա՜խ գծել եմ նուրբ երանգներ ,էլ ինչե՞ս ուզում անզոր այս մարդուց ,նա միայն վատն է քեզանից վանել,նա լավը չէր կարող քեզանից տանել,քանզի նա քեզնով էր շնչում,դու նրա այգին էիր ,ու ծաղիկները մեղմ ...Քեզնաով է նա միայն շնչել ու ապրել .
Ա՜խ սիրելիս դու կոկոնված սերն ես եղել,ես քո փշերից անվերջ ցավել եմ ,բայց մեկէ գրկել եմ քո տաք մամինը ,որ իմ ցավ հոգով ,քեզ տաքացնեմ .....
Թո՛ղ հորդամ առատ փակված աչքերիդ ,կարոտած մեջքս քեզ մեղմ հպվելով ,ա՜խ սիրելիս ես ստվեր դառնամ ,ու մթում անվերջ քեզ ստվերեմ ,թ՛ող անձրև դառնամ ,կամ համբյուրից խելագառված մի մեղմ կաթիլ ,ու ա՜խ թացացնեմ շուրթերդ ծարավ ....
Ու ես նորից կսավառնեմ մշուշոտված քո մարմնին ,ա՜խ կկորցնեմ հոգիս ,սիրտս ,բայց Թո՛ղ հորդամ առատ ,թո՛ղ անձրևեմ քո հիվանդ կրծքին ...
Թույլ տո՛ւր ես նորից ծնվեմ ,նորից բարուրված մի մանկիկ լինեմ ,բայց որբ ,որ քո բաց սրտով ինձ որդեգրես,քո բաց հոգով դու ինձ մեղմ օրորես,ա՜խ սիրելիս թո՛ղ որ նորից ես ծնվեմ ,միայն թե խոստացիր ,որ քո օդով ես միայն կշնչեմ ....
Ծարաված հոգիս ,դնեմ մեղմ մարմնիդ ու նորից ննջեմ ,մոռանալով ամեն բան կյանքում ,ու ես ինչպես մի ննջացող երազ,թո՛ղ որ քո գիշերում ես մի պահ երևամ ,մի պահ ըմպեմ քո քունը մեղմ ,ու երբ արթնանաս ինձ էլ չտեսնես,քանզի ուզում եմ կորել ոչ թե այս `կյանքում անտես,այլ կորեմ ու մոլորվեմ քո երազում ,քո իսկ գիշերում ,թո՛ղ սիրելիս, թ՛ող որ այս գիշեր երազդ լինեմ ,ու քո երազում ես անվերջ կորեմ...
Կամ տու՛ր ինձ նոր կյանք ,թո՛ղ իմ ապրածը դառնա լոկ փորձ ,լոկ մի սևագիր ,ու թող այս անգամ էլ սևագիր լինեմ ,քանզի քո կորուստը լոկ մաքրագրով չեմ կարող ապրել ,ախ սիելիս թո՛ղ անվերջ փորձ լինեմ ,բայց և ամեն կյանքիս էջում ,նորից ու նորից ծնվեմ քո գրկում .
Բայց դու սիրելիս եղել ես մի օր ,կամ մի ժամանակ,քեզ ավելին չեմ տեսել ,ու քեզ ավելին ոչինչ չեմ տվել ,քեզ սիրել եմ միայն ,դրանից ավել քեզ չեմ կամեցել,քանզի այդ մի թանկությունը ես միայն ունեի ,ես քեզ սիրել եմ ,ավել ո՛չ մի բան ,թե կուզես անգամ նորից կսիրեմ ,բայց հավատ՛ա սիրելիս քեզ չեմ կարող ավելին տալ,դրանից ավել ես էլ չեմ տեսնում ,դրանից ավել ես այլևս չեմ ապրում ,քեզ ա՜խ քեզ, սիրել եմ ու սիրում եմ դեռ,դրանից ավել ես քեզ չեմ կարող ոչինչ պարգևել.
Թե անգամ ինձ լքես ,ինձ անդունդ գցես դու ,անգամ թե ոտքերս ու ձեռքերս պոկես,թե աչքերիս անգամ կուրացնես,մեկ՛է կսիրեմ քեզ ,կպաշտեմ թեկուզ անգամ չարացած.
Չ՛է դու չես կարող սերը զգալ ,սիրել չ՛ի նշանակում միայն սիրել ,սիրել ա՜խ չգիտեմ ,գուցե մեր մեջի սիրող դու ես, քանզի այնքան լուռ ես դու սիրում ,որ լռություն անգամ այդքան լուռ չէ ,քանզի գուցե սիրել նշանակում լռել ,ա՜խ չգիտեմ ,բայց այն որ քո աչքերից ես արցունքեմ քաղել,որ քեզանից վատն եմ ես անվերջ վանել ,ել ինչո՞ւ չասեմ սիրում եմ քեզ,դա էլ թո՛ղ լինի մի ինչ որ վճար ,արածիս ու չգնահտվածիս համար ..թո՛ղ դա էլ լինի մի պարգև, որ քեզ համար գուցե չնչին ,բայց ինձ համար գուցե ,ա՜խ գուցե մի կյանք, քանզի երբ ասում եմ` սիրում եմ քեզ ,ես դրանից ավելի եմ ապրում ,ես դրանից ավելի եմ երազում ,էլ ինչո՞ւ մեռնել եթե կարելի է ես քեզ սիրում եմ ` բառով գոնե մեկ վայրկյան շնչել ....
Չէ չե՛մ էլ ուզում ,հանգչում եմ միայն ,ուզում եմ քո շուրթերը սոսնձվի իմ շուրթերին ու ես, և՛ դու դառնաք ,ա՜խ գուցե դառնանք մի ինչ որ հուշ ,և ես չխոսեմ ,և դու չլռես,ար՛ի այդպես գոնե մենք իրար սիրենք ,չ՛է լռում ես դու ,գուց՞ե նրանից որ համր է քո սիրո լեզուն ,գուց՞ե նրանից որ ականջներս այլևս չեն լսում ,ա՜խ գոնե ճչ՛ա այդ բառը` սերս ,որ խլացած լռության մեջ ես էլ զգամ ես սիրում եմ քեզ` շշունջը ...........
Ինչ ծանոթ է` քամին այս ,լոկ մեղմ ջերմացնում է ,լոկ մեղմ պարուրում ..........Ա՜խ հավատ՛ա ,ես քո մեղմ տաքության կարոտ մի անցորդ եմ քո կյանքում ,մի փոքր ինչ տաքացր՛ու ,չևոր սառն է կյանքը ,միքիչ փարվի՛ր ,ա՜խ սիրելիս ,գոնե մի պահ սիրի՛ր ինձ թող ես էլ ապրեմ, ո՛չ թե կյանքով , այլ քո սիրով .......