
Չար Ամերիկան ուզում ա խեղճ Ռուսաստանին մասնատի, Ուկրաինան՝ խլի, թաթարներին պետություն տա, աշխարհը ղեկավարի, զոլոտոյ միլիարդ ձևավորի, որի մեջ 300 միլիոնը կլինեն ամերիկացիներ, 700 միլիոնը՝ իրենց ծառայող ստրուկներ... Օ, իմ ОРТ նայող հայ ժողովուրդ... Ամերիկան վաղուց արդեն աշխարհը ղեկավարում ա, եթե տեղյակ չեք.. Աշխարհի բոլոր պետություններն ու նույնիսկ Հայաստանն (եթե մի փոքր հնարավորություն ունենար) ունեն այդպիսի նկրտումներ ու ձգտումներ, բայց փաստը մնում ա փաստ, որ, ասենք, վերջին 10 տարվա մեջ մենակ Ռուսաստանն ա պատերազմի միջոցով տարածք բռնակցել, Ամերիկան չի բռնակցել, ուղղակի ստեղ-ընդեղ իրա մարդկանց ա դրել... Արդյունքում երկուսն էլ նույնն են անում, ուղղակի մեկն անմշակ-անտաղանդ ու քարեդարյան մեթոդներով, մյուսը ժամանակակից մեթոդներով: Ոչ մեկ արդար չի քաղաքականության մեջ՝ բոլորն են անարդար, ոչ մեկ բարի կամք չի դրսևորում քաղաքականության մեջ, բոլորն են շահամոլ: Ինչամետ ուզում եք՝ եղեք՝ արևմտամետ, թե ռուսամետ, եվրոպագոլիկ, թե սլավոնաֆոլիկ: Մենակ մի ասեք՝ խեղճ Ռուսաստանը, խեղճ Պուտինը, Ռուսաստանը չեղավ, մենք կորած ենք, մանավանդ էս վերջինը մոտս շնչափողային սպազմեր ա առաջացնում: