Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապահներSlaq.am-ը գրում է.

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզի Միրաք, Երնջաթափ, Նիգավան, Ապարան, Նորաշեն, Հարվան, Եղիպատրուշ, Ջրամբար, Վարդենիս, Թթուջուր, Չքնաղ, Լուսագյուղ, գյուղերի ավտոճանապարհները ևՎարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Շիրակի մարզի Ամասիա գյուղերի ավտոճանապարհները:

Լոռու մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս և Կապան քաղաքներում անձրև է, իսկ Մեղրիի ավտոճանապարհին և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց :


Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել