Ամեն դեպքում, կարծում եմ՝ պետք չէր պեչենի «գողացած»  քաղաքացու հետ այդպես վարվել, նկատի ունեմ` նկարահանել: Լավ, ենթադրենք ոստիկանները չեն իմացել, թե նա ով է, ինչ կարգի հանցագործ է, գուցե և ծանր հանցագործություն է արել, բայց հետո հո իմացա՞ն, որ ընդամենը երկու պեչենի է գողացել: Կարող էին չէ՞ տեսանյութը չհրապարակել: 

Բացառվում է այն տարբերակը, որ Շամշյանն էդտեղ է եղել (իսկ տեսանյութը հրապարկվել է SHAMSHYAN.com-ում), քանի որ ոստիկանները պատահական են եղել դեպքի վայրում, տեսել են, որ սուպերմարկետի աշխատողը բղավում է, վազել, քաղաքացուն բռնել են: Հետևաբար կամ ոստիկաններն են նկարել, կամ էլ մի քաղաքացի, և հետո տեսանյութը տրամադրել Շամշյանին: Բոլորս էլ գիտենք, որ Շամշյանի կայքում ոստիկանության վերաբերյալ որևէ տեսանյութ առանց նրանց իմացության չի հրապարկվում: Իսկ տեսանյութը կայքից հանվեց, երբ մարդիկ սկսեցին, մեղմ ասած, դժգոհել ոստիկաններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել