Odnoklassniki.ru-ի որոշ հայ օգտատերեր շարունակում են ցնցել իրենց պրոֆիլների հակահիգիենիկ բովանդակությամբ և երևակայության գահավիժմամբ։ Այս անգամ ձեզ կծանոթացնեմ օդնոկլասսնիկցիների առանձնապես քյարթու, անհեթեթ ու զավեշտի աստիճանի հասնող անբովանդակ նկարները, որոնք նրանք հրապարակում են իրենց պատերին։
Օրինակ՝ ի՞նչ եք կարծում, ի՞նչ բովանդակությամբ կոնտենտ կարող են իրենց պատերին տարածել այնպիսի փառահեղ օդնոկլասսնիկյան կերպարներ, ինչպիսիք են. «Կրքոտ կարիճը», «Դժոխքի դեսպան Լկտի մարՏասպանը» ու անգլերենի լեզվաբան, նոր Աճառյան «Hi bebe si am ltki avanci (ըստ երևույթին՝ Hi baby I аm lkti Avatntsi)»-ն։
Սկսենք անմեղոտ կոնտենտից. օրինակ՝ հարգելի պարոն Կրքոտ Կարիճը, բացի նրանից, որ էրոգեն ակտիվություն դրսևորող հոդվածոտանի է իրեն համարում, նաև խիստ Աստվածավախ մարդ է ու իր պատի վրա այս նկարով խթանում է քրիստոնեության տարածումը...
... Սա շատ գովելի է՝ հաշվի առնելով, որ այս կատեգորիայի այլ օգտատերեր ավելի տափակ աշխարհիկ պահանջմունքներ ունեն՝ կլասս տալու առումով։ Հատկապես երբ բանը հասնում է, մեջբերեմ, դասականներին՝ «դորջարին»...
Հիմա անցնենք ավելի սահմռկեցուցիչ տիրույթներում նկատվող քյարթիզմի դրսևորումներին...
«Դուք ձեր կապուտ օդնոյում մեր դեմ խմբեր կբացեք, մենք չե՞նք բացի...»
Հավանաբար այս կերպ արձագանքեց քյարթ համայնքն «AntiՔյարթ» ֆեյսբուքյան խմբին, ու նրանք կերտեցին իրենց պատասխանը Չեմբեռլենին...
... որտեղ կարող ենք տեսնել այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են.
«Համ թուխս նստել, համ բլոտ խաղալ» շեդևրը
«Տաճարը»
«Ինչ բնական է, այն էլ բարոյական է, խարեբ ջան» (Ուշադրություն դարձրեք, թե նկարիչն ինչ նուրբ կերպարվեստային լուծում է տվել այս գլուխգործոցին ու նույնիսկ հարկ է համարել նշել բնորդների անունները)...
«Ռոմանտիզմը Չարբախատիպ վայրերում» (խնդրում եմ չտրվել խաբկանքին ու չդիտարկել այս լուսանկարը որպես հոմոսեքսուալիզմի քարոզ, նրանք վստահաբար ամեն անգամ այդ սիրտը տեսնելիս իրենց «ուզածներին» են զանգում... հենց տեղում... անգամ եթե րոպե չեն ունենում...)
«Անպարտելի թայֆան»... Մնաց պարզենք, թե ինչ է ասել «քսաքս» (XaX), որ իրենց դեմ էլ չկա։ Ենթադրում եմ, թե դիխլաֆոզի ինչ-որ տեսակ է, որովհետև տառականների դեմ մենակ դա է աշխատում...
Սակայն պետք չէ կարծել, որ օդնոկլասսնիկի «օրիգինալ» կերպարները խմբակային են միայն հանդես գալիս։ Եկեք զմայլվենք նաև ինդիվիդուալիզմի փառահեղ դրսևորումներով...
Предел мечтаний... Բայց մենակ չհասկացա՝ մայկայի բրենդն էր FCUK, թե ուղղակի հայտնի ուշունցը, որը նեղ շրջաններում հայտնի է որպես «Ֆուսկ», սխալ էին գրել...
Բավականին երկար էի մտածում, թե ինչպես վերնագրել այս փառահեղ նկարը՝ «Բարեկի՞րթը», թե՞ «Անասունը», բայց այդպես էլ չկողմնորոշվեցի, այնպես որ՝ թողնում եմ ձեր հայեցողությանը...
Հիրավի, փափկասուն են կանայք Հայոց լեռնաշխարհի... Իսկ այժմ նաև պպզածասուն ու պադյեզդասուն...
Ժպիտը՝ որպես աֆրոդիզիակ... Ինչ խոսք, կարող է աշխատել, բայց ոչ երբեք նման պրիչոսկի պարագայում։
Պարզվում է, որ գեղցիները լինում են գեղցի, ծովագեղցի ու... բիբլիական Ծովագեղցի։ Փաստորեն, մերօրյա Մովսես էլ ունենք...
Տղերք... ո՞նց ասեմ, որ չնեղացնեմ... մի քիչ էն չի, երբ միանգամայն երկու հասուն պատանի տռուսիկով նույն տեղաշորի մեջ են նկարվում։ Ու առավել ևս՝ խմորեղենի սեռվիրովկով... Թարգեք այդ հոմոէրոտիկ չարաճճիությունները...
Սելֆիի գիգանտը...
Պոետը... Մեջբերում եմ նրա նկարի մակագրությունը. «Կյանք, երկնքիՉ ավելի լավ բան չԻկա թռչուն լինեՅ ու սսավառնեՅ»... Փշաքաղվելով այս արծվի մտքի թռիչքից՝ առաջարկում եմ մյուս նկարը մակագրել հետևյալ կերպ. «Как горный орел на вершине Кавказа, я гордо сижу на краю унитаза»...
Մի քիչ էլ բրուտալ տղերքի մասին...
... Ու իհարկե... սերը ցավ է...
Իսկ վերջում, օդնոկլասսնիկիի ահասարսուռ վնասակարության մասին փաստող այս ֆոտոշարքն ամփոփենք մի էսքիզով, որը կոչվում է «Տատուիրովշիկի վերջին վայրկյանները կամ էլ՝ իզուր էր նա թռնում անգլերենի դասերից»...