Ջեռոցում եփված կարտոֆիլ. հասարակ ու շատ համեղ բաղադրատոմսՕրիգինալ բաղադրատոմս, թե ինչպես պատրաստել կարտոֆիլ տոնական սեղանի համար: Այն ամենը, ինչ հարկավոր է վերցնել, ընդամենը մի քանի կարտոֆիլ է:

Ամբողջական, կեղևով եփված կարտոֆիլները հարկավոր է կարագով պատել ու ջեռոցում դնել մինչ պատրաստ լինելը:

Ամեն ինչ հարկավոր է անել այնպես, ինչպես վիդեոյում է: Կտրում ենք կարտոֆիլի վերևի հատվածը (կարտոֆիլի 1/3-ը), հանում ենք միջուկը, որպեսզի չվնասենք կեղևը, ու որ այն պահպանի իր ձևը:

Միջուկի վրա ավելացնում ենք կարագ, սոխ, համեմունքներ ու սպիտակ չեդդեր, կաթ ու ձու:

Ապա խճողակը լցոնում ենք կարտոֆիլի կեղևի մեջ, վրան շաղ ենք տալիս համեմունքներ ու դնում ջեռոցը:
20-30 րոպեից ուտեստը կարող եք մատուցել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել