Doctors.am-ը գրում է․
Ակնեի բուժման բազմաթիվ միջոցների մեջ հեշտ է խճճվելը, սխալ գործելն ու նույնիսկ իրավիճակն ավելի բարդացնելը:

 

Ահա ամենահաճախ հանդիպող սխալներից մի քանիսը.

 

1. Ակնեի բուժման միջոցը բավարար երկար չօգտագործելը

 

Մաշկը դանդաղ է պատասխանում բուժմանը: Եթե նույնիսկ ակնեն արագ է առաջացել, ժամանակ է պահանջվում բուժման համար, սովորաբար 6-12 շաբաթ:

 

Որոշ դեպքերում բուժումը սկսելուց հետո մոտ երկու շաբաթվա ընթացքում մաշկը կարող է նույնիսկ ավելի գրգռված թվալ:

 

2. Միանգամից չափացանզ շատ միջոցներ օգտագործելը

 

Մարդիկ սովորաբար նորանոր միջոցներ են ավելացնում , երբ բուժման առաջին մի քանի օրը արդյունք չեն ստանում:

 

Սակայն հիշեք,ինքնաբուժությամբ կարող եք վնասել  մաշկը` կորյակները ավելի մեծ դարձնել, պիգմենտավորում ու սպիեր առաջացնել:

 

3. Չափից շատ մաքրելը

 

Մաշկը շերտազատելը իրականում ավելի է վատացնում իրավիճակը, քանի որ խախտում է մաշկի պաշտպանիչ շերտն ու գրգռում այն:

 

Պետք է պարզապես լվալ մաշկը չգրգռող բալանսավորված pH-ով օճառներով` բորբոքումը նվազեցնելու համար:

 

4.Մաշկի խնամքի սխալ միջոցներ ընտրելը` կոշտ մաքրող նյութերը,  ալկալիական օճառները, ալկոհոլային հիմքով խնամքի միջոցները կարող են ծանրացնել իրավիճակը: Լավ կլինի ընտրեք ոչ կոմեդոգեն, ակնեի հակված մաշկի  համար միջոցներ: Ոչ կոմեդոգեն միջոցները չեն պարունակում նյութեր, որոնք խցանում են ծակոտիները:

 

Կոսմետիկ միջոցներում հանդիպող կոմեդոգեն նյութերն են` իզոպրոպիլ պալմիտատը, իզոպրոպիլ միրիստատը, բութիլ ստեարատը, իզոպրոպիլ իզոտեարատը, դեցիլ օլեատը, իզոտեարիլ նեոպենտանատը, իզոցետիլ ստերարտը, միրիստիլ միրիստատը, կակաոյի յուղը, ացետիլացված լանոլինը, D և C կարմիր ներկերը, յուղերը:

 

5. Կորյակները սեղմելը

 

Կորյակները սեղմելն ու պոկելը երկարացնում է բուժման ժամանակն ու մեծացնում սպիերի առաջացման հավանականությունը: Ինֆեկցիան տարածվում է մաշկում ` հանգեցնելով այտուցի ու կարմրության:

 

6. Մաշկաբանին չդիմելը

 

Պետք է դիմել մաշկաբանի երբ ակնեն սկսում է ազդել ինքնագնահատակնին, դառնում է ցավոտ, սպիերի առաջացման պատճառ է դառնում կամ հասանելի միջոցներով բուժումն անարդյունավետ է: Մաշկաբաներն ակնեի դեմ պայքարելու ավելի շատ զենքեր ունեն:

 

7. Նշանակված դեղի թերօգտագործում կամ չարաշահում

 

Դեղի գերօգտանգործումը չի նպաստի բուժման արագացմանը, պարզապես մաշկի գրգռման ու չորության պատճառ կդառնա: Հաջողության գաղտնիքը կայունությունն է, շատերը 2 շաբաթ անց կորցնում են մոտիվացիան ու դադարացնում կամ ավելի հազվադեպ դարձնում դեղերի օգտագործումը:

 

8. Ակնեի անհետացումից անմիջապես հետո բուժումը դադարեցնելը

 

Դեղերի օգտագործումը լավ կլինի կտրուկ չդադարեցնել այլ պարզապես աստիճանաբար կրճատել: Օրինակ, եթե օգտագործում էիք օրը երկու անգամ, անցեք օրը 1 անգամին, հետո օգտագործեք դեղը օրը մեջ, որից հետո շաբաթը երկու անգամ, և դադարեցրեք: 

 

Մաշկը կորյակներից զերծ պահելու համար մարդկանց հիմնականում անհրաժեշտ է լինում շարունակել ակնեի դեմ գոնե մեկ միջոցի օգագործումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել