Yerevannews.am-ը գրում է․
Փետրվարի 10-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Ալեք Մանուկյան փողոցի սրճարաններից մեկի մոտ նռնակ է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը սրճարանի հարևանությամբ հայտնաբերել է «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Նյութի աղբյուր՝ http://yerevannews.am/?p=34293&l=am%2F
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել