Interpress.am-ը գրում է․

«Rough Guides»-ը՝ զբոսաշրջության վերաբերյալ ուղեցույցների առաջատար հրատարակչությունը, վերջերս առցանց քվերակություն էր անցկացրել՝ հնարավորություն տալով իր ընթերցողներին ընտրել 2015 թվականի նախընտրելի հիմնական միջազգային ուղղությունները:

Ստացված արդյունքների համաձայն Եթովպիան «Ժողովրդական ընտրության» ցանկում, որն ընդգրկում է նաև Միացյալ Թագավորությունը, Իսլանդիան, Ճապոնիան,  Չիլին, Թուրքիան և ԱՄՆ-ը, 7-րդն է: Եթովպիան միակ աֆրիկյան երկիրն է, որն ընդգրկվել է այս ցանկում:

«Մեծ խորխորատների հովտից» («Great Rift Valley») մինչև փարթամ լեռնային տարածքները, եթովպական լանդշաֆտների բազմազանությունը կարող է ապշեցնել ձեզ»,- իր հայտարարության մեջ գրել է «Rough Guides»-ը: «Սա Աֆրիկայի ամենագեղեցիկ երկրներից մեկն է, և այցելուները զմայլվում են հիասքանչ լճերով, լայնատարած ազգային արգելոցներով և նրբահամ ազգային խոհանոցով»:Հրատարակչությունը ավելացնում է. «Մենք առաջարկում էինք Եթովպիան 2014 թվականին, այս տարի ևս նույնն ենք անում»:

«Rough Guides»-ը նշում է, որ այս գարնանը Եթովպիայի վերաբերյալ նոր էլեկտրոնային գիրք է թողարկելու: Ադիս-Աբեբան նշվել էր նաև «The New York Times»-ի՝ «2014 թվականին այցելելու 52 վայր» ցուցակում:

Արտաքսումից 10 տարի անց Նեբիեթը (Nebiat) արվեստի ցուցահանդես է բացում «Alliance Ethio-Franciase»-ում: Ադիս-Աբեբայի համալսարանի Պատկերային արվեստի և դիզայնի դպրոցի նախկին շրջանավարտ Նեբիեթ Աբեբեն երկուշաբթի օրը «Alliance Ethio-Franciase»-ում բացեց իր ցուցահանդեսը:

1980-ական թվականների կեսերին Ադիս-Աբեբայում ծնված Նեբիեթը վերջին 10 տարիներին ապրել և ստեղծագործել է Անտվերպում՝ Բելգիայում: Եվրոպայում իր աքսորից վերադառնալուց հետո նա աշխատում է որպես նկարիչ՝ իր կենսափորձը արտահայտելով գեղանկարչության և գրաֆիկայի մեջ: Վերջին 10 տարիների ընթացքում նա ցուցահանդեսներ է ունեցել և այստեղ, և արտասահմանում:

Չնայած նրա ցուցահանդեսների մեծամասնությունը կապվում են երկրի մասին իր մանկական հիշողությունների հետ, մյուսներում՝ խորը արտահայտվում է նրա երիտասարդությունը, որը նա անցկացրել է հեռավոր ափերում: Նեբիեթը 1999 թվականին ավարտել է Ադիս-Աբեբայի համալսարանի Պատկերային արվեստի և դիզայնի դպրոցը, հետագա կրթությունը և հետազոտությունները անցկացրել է Եվրոպայում՝ նկարչի իր կարիերան զարգացնելու համար: Ցուցահանդեսը կբացվի երկուշաբթի՝ փետրվարի 9-ին, ժամը 6.30-ին, և կգործի մեկ շաբաթ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել