Anonymous-ը կրկին կիբեր-գրոհ է նախաձեռնել «Իսլամական պետության» դեմSlaq.am-ը գրում է․

Աշխարհահռչակ Anonymous հակերների խումբը հուժկու կիբեր-գրոհ է նախաձեռնել «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ՝ կոտրելով կառույցի հարյուրավոր թվիթերյան հաշիվներ և հավաքագրողների էլեկտրոնային հասցեներ:

Կիբերօպերացիան անվանվել է ‪#‎OpISIS‬, որի մեկնարկի հետ կապված հակերային խումբը հանդես է եկել հայտարարությամբ. «ԻՇԻՊ, մենք հանգիստ չենք տալու ձեզ, կոտրելու ենք ձեր կայքերը, հաշիվները, էլեկտրոնային փոստերը: Ձեզ պետք է վերաբերել, ինչպես վարակի, իսկ մենք բուժումն ենք: Մենք Anonymous-ն ենք»:

Տեսահոլովակում նաև նշվում է. «Հիշեք՝ իրենց «Իսլամական պետություն» անվանող ահաբեկիչները» ոչ մի կապ չունեն իսլամի հետ: Մենք մահմեդականներ ենք, քրիստոնյաներ, հրեաներ, հակերներ: Մենք պատկանում ենք բոլոր երկրներին, բոլոր կրոններին ու ռասաներին»:

Փաստորեն Anonymous-ը հավատարիմ է իր խոստմանը. սա խմբի՝ արդեն երկրորդ, բայց ավելի մասշտաբային վիրտուալ հատուկ գործողությունն է ԻՊ-ի դեմ: Այ, եթե իսլամականների դեմ գործող միջազգային ռազմական կոալիցիան ևս նույնքան հետևողական լիներ, իրավիճակը որակապես այլ կլիներ նաև կառույցի դեմ ընթացող իրական պայքարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել