Այսօր՝ Ուիթնի Հյուսթոնի մահվան օրը, նրա դստերը կանջատեն կենսապահովման սարքիցSlaq.am-ը գրում է․

Աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դստեր` Բոբի Կրիստինա Բրաունի ընտանիքի անդամները որոշում են կայացրել անջատել նրան սնուցող արհեստական սարքերը: Այդ մասին հաղորդում է Page Six-ը:

Ըստ տարածված տեղեկությունների, քանի որ Կրիստինայի ուղեղը մեռած է, հարազատները որոշել են, որ սարքերը պետք է այսօր անջատվեն` Հյուսթոնի մահվան 3-րդ տարելիցին:

Ըստ նրանց` դա խորհրդանշական է, և «մայրն ու դուստրն այդպես միասին հավերժության մեջ կլինեն»:

Այդ քայլին գնալու համատեղ որոշումը կայացվել է Հյուսթոնների և Բրաունների ընտանիքների կողմից:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Բոբի Կրիստինա Բրաունին անգիտակից վիճակում հայտնաբերել էին լոգարանում: Նա մինչև այսօր գիտակցության չի եկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել