Օրերս ադրբեջանական եթերում, ինչպես նաև Youtube-ում հայտնվել է Ադրբեջանում բավական հայտնի երիտասարդ փոփ երգիչ Jay Meel-ի նոր տեսահոլովակը: «Gozelim sensen» երգի առաջին հնչյուններից դժվար է կռահել, որ այն ակնհայտ նմանություն ունի հայկական մեղեդիներին: Սակայն երգի առաջին տունից և հատկապես կրկներգից արդեն պարզ է դառնում, որ այն գուսան Շերամի հանրահայտ «Զով գիշեր» երգի փոփոխված, ռեմիքս տարբերակն է: «Gozelim sensen» երգը համարվում է ադրբեջանական սիրերգ և նախկինում երգվել է նաև Ռեշիդ Բեհբուդովի և այլոց կողմից: 

Jay Meel- Gozelim sensen




Գուսան Շերամ-Զով գիշեր


Երաժշտության ասպարեզում մշտական վեճեր են տեղի ունենու այն մասին, թե ով ումից է մեղեդի գողացել, և այս պայքարում ադրբեջանցիները դժվարանում են հաղթել: Բավական է հիշեցնել այն աղմկահարույց պատմությունը, որը կապված էր Եվրոտեսիլ 2011 մրցույթում հաղթած Ադրբեջանը ներկայացնող կողմի`Էլդար և Նիգյար զույգի «Running Scared» երգի հետ: Մասնագետները բացահայտել էին վերջինիս ակնհայտ նմանությունը բրիտանական հայտնի Atomic Kitten խմբի «The Last Goodbye» երգի հետ: Եվ այսպիսի օրինակներ ադրբեջանական իրականության մեջ բազմաթիվ են, որոնք տեղի են ունենում ոչ միայն երաժշտության բնագավառում, այլ նաև գրականության և մշակութային այլ ոլորտներում: Վերադառնալով մեր ժողովրդական գուսան Շերամի երգի անկասկած յուրացմանը` պետք է նշել, որ մեղեդու ադրբեջանական լինելու մասին անգամ խոսք չի կարող լինել: Լավ ուսումնասիրելով ադրբեջանական երաժշտական հիմանական ժանրը`մուղամը, կարելի է դրանում տեսնել մի շարք արևելյան տարրերի գործածում, որոնք ընդհանուր են արևելքի ժողովրդների համար: Սակայն այն համեմատելով հայկական գուսանական արվեստի հետ միանշանակ են դրանց տարբերությունները: Ինչևէ, ադրբեջանցիները շարունակում են իրենց շատ բնորոշ պլագիատը, որն, իհարկե, վաղուց արդեն զարմանք չի առաջացնում: Սա ընդամենը խոսում է նրանց «մշակութային աղքատության» մասին: Այդ բացը լրացնելու համար նրանք դիմում են յուրացման մեթոդին, քանի որ մշակույթը հնարավոր չէ գնել, այն հնարավոր է միայն ստեղծել հարուստ պատմություն, արվեստ և տաղանդ ունենալու դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել