Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույցSlaq.am-ը գրում է․

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Ճարճակիս, Միջնատուն, Շռնկանի, Սիփան, Ավշեն, միրակ գյուղերը, Վարդենյաց լեռնանցքը, Շիրակի մարզի Ամասիայից Զարիշատ գյուղ տանող ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Երնջատափ, Նորաշեն, Հարթավան, Ջրամբար, Եղիպատրուշ, Վարդենիս, Թթուջուր, Ձորագլուխ, Չքնախ, Լուսագյուղ, Նիգավան գյուղերը:


Լոռու մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել