Android և iOS համակարգերի համար գոյություն ունի մի հրաշալի հավելված, որի միջոցով հնարավոր է իմանալ աշխարհի ցանկացած ծայրում գտնվող հասարակական վայրերի WiFi ինտերնետի գաղտնաբառերը: Ծրագրի մեջ գաղտնաբառերն ավելացնում են հենց օգտատերերը, և բնականաբար դրանք պարբերաբար թարմացվում ու համալրվում են: Այսինքն՝ ցանկացած օգտատեր կարող է այս հավելվածի մեջ ավելացնել իր իմացած վայրի WiFi գաղտնաբառը, և այդ նույն հավելվածի մյուս օգտատերերը կարող են օգտվել դրանից:


Հավելվածը բացելուց հետո այն ավտոմատ որոշում է Ձեր գտնվելու վայրը և ցուցադրում է այդ վայրում առկա կամ այդ վայրին մոտ գտնվող այն WiFi ցանցերը, որոնց գաղտնաբառերը կան հավելվածի տվյալների բազայում:

Android համակարգի համար Wifi Map Pro հավելվածը հասանելի է անվճար տարբերակով, իսկ ահա iOS-ի համար կան երկու տարբերակներ՝ WiFi Map (անվճար) և WiFi Map Pro (վճարովի): Վճարովի տարբերակը նախատեսված է ճանապարհորդների համար: Այդ տարբերակում հասանելի է օֆլայն քարտեզ: Այսինքն՝ նույնիսկ 3G ինտերնետի բացակայության դեպքում օգտատերերը կարող են տեսնել քարտեզը և մոտակայքում գտնվող Wifi ինտերնետ ցանցերի գաղտնաբառերը: 
Վերջում տեղեկացնեմ, որ Հայաստանում այս հավելվածը շատ լավ աշխատում է և ներառում է հազարավոր վայրերի գաղտնաբառեր: Ձեզ նույնպես առաջարկում եմ տեղադրել այս հավելվածը և ավելացնել Ձեր իմացած վայրերի WiFi ցանցերի գաղտնաբառերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել