Interpress.am-ը գրում է․
Ուկրաինայի ճգնաժամը գրեթե մեկ տարեկան է և Ռուսաստանը հաղթում է: Անջատողականներն Արևելյան Ուկրաինայում հաջողությունների են հասնում և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նահանջելու՝ արևմտյան տնտեսական պատժամիջոցներին զիջելու նշաններ ցույց չի տալիս:
Զարմանալի չէ, որ Միացյալ Նահանգներում ավելանում են Ուկրաինային զինելու կողմնակիցները: Ամերիկյան երեք առաջատար վերլուծական կենտրոնների վերջերս ներկայացրած զեկույցում հավանություն է տրվել Կիև ժամանակակից զենք առաքելու մտադրությանը, պաշտպանության նախարարի պաշտոնի Սպիտակ տան թեկնածու Էշթոն Քարթերը անցյալ շաբաթ ԱՄՆ Սենատի Ռազմական ծառայությունների հանձնաժողովում ասել է. «Ես այս ուղղության կողմնակից եմ»:
Նրանք սխալվում են: Այդ ճանապարհով գնալը մեծ սխալ կլինի ՄիացյալՆահանգների, ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի համար: Ուկրաինային զենք տրամադրելը չի օգնի այդ հանրապետության բանակին, փոխարենը կհանգեցնի ռազմական գործողությունների թեժացման: Նման քայլը հատկապես վտանգավոր է, քանի որ Ռուսաստանն ունի միջուկային զենք և ձգտում է պաշտպանել իր կենսական ռազմավարական շահերը:
Կասկած չկա, որ Ուկրաինայի զինծառայողներն անջատականների համեմատ վատ են զինված, վերջիններին աջակցում է ռուսական բանակն ու զենքը: Քանի որ ուժերի հավասարակշռությունը Մոսկվայի օգտին է, Վաշինգտոնը պետք է մեծ քանակությամբ սարքավորումներ ուղարկի Ուկրաինայի բանակին, որպեսզի այն հաջողության հասնի:
Բայց հակամարտությունն այդտեղ չի ավարտվի: Ռուսաստանը հակազդելու է, սրելով իրադրությունը և հեռացնելով Կիևի ցանկացած առավելություն, որին այն կհասնի ամերիկյան զենքը ստանալուց հետո: Վերլուծական կենտրոնի ուսումնասիրության հեղինակներն ընդունել են, որ «նույնիսկԱրևմուտքի հսկայական աջակցությամբ, Ուկրաինայի բանակը չի կարողանա դիմակայել ռուսական զինուժի վճռական հարձակմանը»: Այսպիսով, Միացյալ Նահանգները չի կարող հաղթել Ռուսաստանին Ուկրաինայի պատճառով առաջացած սպառազինությունների մրցավազքում և ապահովել Ռուսաստանի պարտությունը ռազմի դաշտում:
Ուկրաինային զինելու կողմնակիցներն ունեն երկրորդ փաստարկը: Հաջողության բանալին, ըստ նրանց, ոչ թե Ռուսաստանին ռազմական հարցով պարտության մատնելն է, այլ ռազմական գործողությունների ծախսերը բարձրացնելով քայքայել Ռուսաստանին: Ցավը ենթադրաբար կստիպի Մոսկվային իր զորքը դուրս բերել Ուկրաինայից և թույլ տալ, որ այն միանա Եվրամիությանն ուՆԱՏՕ-ին ու դառնալ Արևմուտքի դաշնակիցը:
Այս պարտադրված ռազմավարությունը նույնպես քիչ հավանական է, որ հաջողություն ունենա, անկախ նրանից, թե որքան մեծ է Ռուսաստանին Արևմուտքի հասցրած վնասը: Ուկրաինային զինելու կողմնակիցները չեն կարողանում հասկանալ, որ Ռուսաստանի ղեկավարները իրենց երկրի հիմնական ռազմավարական շահերը վտանգված են տեսնում Ուկրաինայում: Նրանք դժվար տան հողը, նույնիսկ, եթե դա հսկայական ծախսեր կլանի:
Մեծ տերությունները կտրուկ են արձագանքում, երբ հեռավոր մրցակիցները ծրագրում են ռազմական հզորություն հաստատել իրենց հարևանությամբ և փորձել սահմանակից պետությանը դաշնակից դարձնել: Այս պատճառով ՄիացյալՆահանգներն ունի Մոնրո դոկտրինը և այսօր ԱՄՆ ոչ մի նախագահ չի հանդուրժի, որ Կանադան կամ Մեքսիկան միանան մի ռազմական դաշինքի, որը գլխավորում է մեկ այլ հզոր պետություն:
Ռուսաստանը բացառություն չէ: Այսպիսով, հակառակ պատժամիջոցների, Պուտինը տեղից չի շարժվի և քիչ հավանական է, որ նշանակալից զիջումների գնա, նույնիսկ եթե պայքարի ծախսերն Ուկրաինայում բարձրանան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ