Ողջո՛ւյն, իմ ավագ ընկեր, տոնդ շնորհավոր: Երբ ամեն անգամ լսում ես փամփուշտների ձայները և կանգնում ես դրանց առաջ, հիշի՛ր, որ կանգնում ես հայ ժողովրդի առաջ, ինչպես երկաթե մի պատ: Հիշի՛ր, որ մայրդ մտքով քեզ հետ է, իսկ հայրդ, քայլելով այս ու այն կողմ, հպարտանում է քեզնով: Իմացիր՝ դու ժառանգն ես այն զինվորների, որոնք զենք վերցրին ու ազատագրեցին հայրենիքը: Հիմա ես նստած եմ իմ դպրոցական դասարանում, և մտքիս ծայրով էլ չի անցնի, որ նենգ թշնամին կհասնի այստեղ:
Քո կրտսեր ընկեր
և քեզնով հպարտացող`
Ներսիսյան Ալեքսանդր, 8բ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Hayzinvoram/photos/np.39797637.100003713196176/773630136044536/?type=1¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել