Գիտեմ, եթե կարդում եք սա, ուրեմն փնտրում եք այն հարցի պատասխանը, թե ինչ կապ ունեն մեղուն եւ Sting-ը: Շատ անմիջական կապ. պարզապես «to sting» անգլերենից թարգմանաբար նշանակում է «խայթել»: Իսկ պատմությունն ամբողջությամբ իմանալու համար` կարդացեք մինչեւ վերջ:
Մի քանի օր առաջ աշխարհահռչակ երգիչ-երգահան, երբեմն նաեւ դերասան, իմ շաատ ու շաատ սիրելի կատարող Սթինգը դարձավ 61 տարեկան: Հենց այդ առիթով էլ որոշեցի գրել նրա մասին իմ բլոգում:
Սթինգը, նույն ինքը Գորդոն Մեթյու Թոմաս Սամները ծնվել է 1951 թ-ի հոկտեմբերի 2-ին, Մեծ Բրիտանիայի Նյուկասլ-ապոն-Թային քաղաքում:
Սերը երաժշտության հանդեպ նրա մեջ արթնացրել է մայրը, ով ունենալով երաժշտական կրթություն` որդուն մանկուց սովորեցրել է աշխարհի երաժշտությունը, միասին նվագելով դաշնամուր:
Որոշ ժամանակ Սթինգն աշխատել է երաժշտության ուսուցիչ եւ ճանապարհային աշխատող: Սակայն կյանքը նրա համար այլ ճանապարհ էր նախագծել, որն էլ սկսվեց այն ժամանակ, երբ նա Լոնդոն եկավ, որտեղ էլ արժանացավ Սթյուարտ Քոուլենդի ուշադրությանը: Հենց այստեղ եւ հենց այս ժամանակ Գորդոն Մեթյու Թոմաս Սամները ստացավ «Sting» մականունը: «Sting » նշանակում է «մեղվի խայթոց». մականունը ստացել է սեւ-դեղին զոլավոր շապիկի «պատվին», որով առաջին անգամ բեմ է բարձրացել:
1977-ին թմբկահար Սթյուարտ Քոուլենդը, կիթառիստ Էիդու Սոլյարը եւ Sting-ը հիմնում են «The Police» խումբը: Առաջին սինգլը թեեւ մեծ մասայականություն չվայլեց եւ չարժանացավ երաժշտամոլների ուշադրությանը, սակայն արժանացավ Մայքլ Քոլանդի ուշադրությանը, ով հետագայում դարձավ խմբի առաջնորդը:
Խումբը նրա խեկավարությամբ թողարկել է 2 ալբոմ. «Outlandos d’Amour» (1978) եւ «Raxame» (1979), որոնք իսկական հիթեր դարձան ամբողջ Եվրոպայում: Այնուհետեւ եղան եւս 4 ալբոմներ եւ շրջագայություններ, որից հետո Sting-ը հավանաբար գիտակցեց, որ գրեթե հասել է այն ամենին` ինչին ձգտում էր խմբի կազմում եւ սկսեց իր սոլո կարիերան, որից հետո խումբը ցրվեց:
Անհատական կարիերայում Sting-ը հաջողության հասավ: Այսօր նա շատ է ճանապարհորդում, մասնակցում է տարբեր համերգների եւ միջոցառումների: Իր ուժերը փորձել է նաեւ կինեմատոգրաֆիայում` նկարահանվելով մի քանի ֆիլմերում:
Շարունակությունն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://artsunset11.blogspot.com/2012/10/sting.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել