Interpress.am-ը գրում է․

Նյու Յորքի նորաձևության շաբաթի մոտենալու հետ, քաղաքում կհայտնվի մոդելների, խմբագիրների և գնորդների մի փոքր բանակ, գումարած բլոգ ունեցող ցանկացած անձ: Աղջիկների ծանոթ քայլվածքի հետ պոդիում են բարձրանում նաև նորաձևության արդյունաբերության վերաբերյալ ընդհանուր ենթադրությունները, որոնք իշխում են սուպերմոդելների ի հայտ գալու ժամանակից ի վեր: Այդ բնագավառում անցկացրած 10 տարին ինձ հնարավորություն է տվել  հիանալ կուլիսների ետևում կատարվող դեպքերով: Եկեք մերկացնենք մոդելավորման որոշ առասպելներ:

1.Մոդելները շատ գումար են վաստակում.

Forbes-ի աշխարհի ամենաբարձր վարձատրվող սուպեր-մոդելների և Նորաձևության շաբաթի համար դիզայներների ծախսած հսկայական գումարների տարեկան ցուցակից (2011 Մարկ Ջակոբսի շոուն գնահատվել էր 1 միլիոն դոլար), պարզվել է, որ մոդելներից շատերը լողում են կանխիկ փողի մեջ: «Օրական մենք ստանում ենք 10,000 դոլարից ոչ պակաս», 1990-ին Vogue-ին է ասել մոդել Լինդա Եվանգելիստան: Նրա կարիերան նշանավորվել է միլիոնավոր դոլարների պայմանագրերով:

Բայց Միացյալ Նահանգներում մոդելների տարեկան միջին աշխատավարձը, 2012 թվականի տվյալով, ընդամենը 18.750 դոլար է և նորաձևության գլխավոր միջոցառումը քիչ հավանական է, որ նպաստի այդ հավասարակշռությանը: Հարյուրավոր համեմատաբար անհայտ մոդելներ կթռչեն Նյու Յորք` հուսալով նախապես զբաղեցնել ցանկալի տեղը պոդիումի շոուներում և դրա համար կստանան 250-1000 դոլար, կախված շոուից և մոդելից: Այդ գումարը դժվար փակի նրանց ճանապարհի ու բնակության ծախսերը:

Շատերին ընդհանրապես չի հաջողվում մասնակցել Նորաձևության շաբաթի որևէ ցուցադրության, մի մասն էլ մասնակցելուց հետո չի ստանում սպասվածը:

Խնդիրը բարդանում է, երբ որոշ դիզայներներ իրենց մոդելներին վճարում են հագուստով, ոչ թե կանխիկ: Շատ վատ առևտուր է կատարվում: Մոդելը կարող է ստանալ հագուստ, որը վնասված է կամ հին:  Մի անգամ ես վճարել եմ վնասված ճարմանդով կիսաշրջազգեստի համար, որը, գրեթե չօգնեց ինձ ամսվա վարձը փակելուն: Բայց ազդեցությունը կարող է անգնահատելի լինել: Միջազգային ամսագրի խմբագիրները նստում են առաջին շարքերում և մի քանի մոդելներ շոուից անմիջապես հետո կարող են գրանցվել դիզայների քարոզարշավում: Պոդիումը կարող է առաջ մղել կարիերան, բայց ոչ խնայողությունները: Պոդիումի վրա բարձրանալու երկրորդ տարին, չնայած որ աշխատում էի գրեթե յուրաքանչյուր խոշոր նորաձևության տան համար, ես  30,000 դոլար պարտք ունեի

2.Մոդելները հագուստի փառաբանված կախիչներ են

Պոդիումի աղջիկներին հաճախ համարում են «մարդկային կախիչներ»: Այլ կերպ ասած, մոդելներն ընդամենը հագուստի փոխադրամիջոց են: Նույնիսկ Թվիգին է օգտագործել այդ արտահայտությունը, երբ հեռացել է իր նորարարական կարիերայից: Նա հայտարարել է. «Դուք չեք կարող ձեր ամբողջ կյանքում հագուստի կախիչ լինել»:

Բայց միշտ մոդելները եղել են, եղել են նաև մուսաները: Մոդելն է պատճառը, որ նկարիչը վերցրել է վրձինը, քանդակագործը քանդակել: Այնպես, ինչպես յուրաքանչյուր դերասանուհի Մերիլ Սթրիփ չի, մոդելներն էլ հավասարապես հմուտ կամ շնորհալի չեն: Նրանք դիզայների խոսքի, մտահղացման լավագույն թարգմանիչներ են, տեսողական ներկայացուցիչները:

Անցյալ տարի ես հրատարակեցի իմ առաջին գիրքը, «Դիրքի ուսումնասիրությունը», նորաձևության և արվեստի պատմության մեջ ու փոփ մշակույթում հայտնի դիրքերի ժողովածուն: Ես ուզում էի ցույց տալ, որ մոդելի ռեպերտուարը դուրս է գալիս սելֆիների ու պոդիումի վրա ուղղված դատարկ հայացքների սահմաններից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել