Առաջին անգամ երբ Կաշպիռոսվսկու մասին էի մտածում (ուզում էի իրոք հավատալ, որ, ասենք, ինչ է անում ու ոնց), հասկացա, որ ամեն շպրտված բան հետ է գալիս...
Մարդուն տրված չէ հասկանալ, թե ինքն ինչ ձգեց ու գցեց, ու երբեմն մեզ հետ է գալիս այն, ինչ մենք ցանել ենք:
Առավել ևս երբ դա արվում է ցցուն կերպով, պետք է ունենա իր հետադարձը ու լավ է թե ունենա, քանի որ հակառակի դեպքում լռությունն իր բռնությամբ է զորավոր:
Վերջին դեպքերի շուրջ ցանկացած կանխարգելում (և առհասարակ ցանկացած ներանձնական քայլ) ունի այս էֆեկտը, ու մենք չենք զգում, որ ամենի կապը մեկն է:
Կաշպիրովսկին հանում էր մեր այգու ընկած խնձորը և շպրտում հարևանի այգի, ու քանի դեռ հարևանը չի տեսել ավելացած փտած խնձորն ու իր այգու լիքը անպետք մրգերը հետ չի շպրտել, հարաբերական անդորր է:
Ստացվում է, որ ամեն անգամ, ով որ տեսավ իր այգում անպետք խնձոր, խնձոր է գտնելու, որ շպրտի, ու սա անվերջ է լինելու, և կարծես թե անկախ սրանից ելք կա...
Այդ ելքը հասարակական ներքին կանոնի ձևավորումն է, որի բացակայության պատճառով է, որ մենք զբաղված ենք մեզ հարցեր տալով:
Հասարակական ներքին կանոնը այն հնարավորությունն է, որը թույլ է տալիս չնետել ոչինչ, և աշխատում է հայկական չուլանի վիճակը:
Երկխոսություն է պետք ու սկսել է պետք այս ամենը...