Ե՞րբ են մեզանում մարդիկ հասկանալու, որ հանցագործն էլ, տուժողն էլ իրավունք ունեն ԸՆՏՐԵԼՈՒ պաշտպան, իրենց ներկայացուցչին: Որ ընտրությունը նրանց իրավունքն է:
Ե՞րբ են հասկանալու, որ պաշտպանը հանցագործը չէ, նա իրականացնողն է այն իրավունքների, որը մինչ դատական ակտը վերապահված է նրան:
Քիչ առաջ տեսա, որ տարածել են ճանաչված փաստաբան Երեմ Սարգսյանի նկարը՝ գրելով, թե Նորայր Հայրապետյանի պաշտպանն ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ իրավահաջորդի ներկայացուցիչն է:
Մի արեք նման բան:
Նա, պաշտպանելով Նորայր Հայրապետյանին, արեց մի բան, որը չնկատելու տվեցիք. նախաքննական մարմինը տեղյակ չի եղել, գործը դատարան բերելով, թե ով էր Ավետյանին սպանողը: Ինչո՞ւ դուք դա չեք համարում պաշտպանի մարտավարության հաղթանակ:
Նաիրի Հունանյանն էլ ուներ պաշտպան՝ ԲԵՆԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ, որը Հայաստանի ամենապոետիկ փաստաբանն էր, ամենամաքուրներից մեկը։ Հետո՞ ինչ, հո Հունանյան չդառա՞վ: Ռուբիկ Սահակյանն էլ Լիսկայի որդու պաշտպանն է... Կարող եմ լիքը թվարկել:
Հարգեք մարդկանց՝ իրենց ներկայացուցիչն ունենալու իրավունքը՝ առանց պիտակներ կպցնելու: Հարգեք մասնագետին: Իսկ Ավետիսյաննների պարագայում հաստատ Երեմն իր խոսքը կասի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել