Արազ Օզբիլիս. << Կուբանի Նոր Փրկիչը>>
Արազ Օզբիլիսը ծնվել է 1990թվականի մարտի 9-ին` Ստամբուլում (Թուրքիա): Հայազգի ֆուտբոլիստ է, ով հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում:
(Ամստերդամ, Հոլանդիա)
2009-2010թվականներին խաղում է Այաքս-2-ում (Ամստերդամ, Հոլանդիա):
2010- 2012թթ. երկարաձգում է պայմանագիրը, խաղալուվ 26 խաղ, խփելով` 3 գնդակ:
2010,2011,2012 թվականներին դառնում է Հոլանդիայի չեմպիոն:
Իսկ 2012թվականին Կուբանը ձեռք է բերում Օզբիլիսին, և մինչ օրս նա խաղում է այնտեղ, որի կազմում հանդես է գալիս որպես հարձակվող: <<Կուբանը>> Օզբիլիսի հետ 4 տարվա պայմանագիր է կնքում, և <<Այաքսին>> Օզբիլիսի համար 1 մլն. եվրո է վճարում:
Ներկա պահին Արազ Օզբիլիսը դարձել է <<Կուբանի փրկիչը>>:
Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրի <<Թերեքի>> հետ մրցավեճում մեր ընտրանու ֆուտբոլիստը հանդիպման 83-րդ րոպեին դարձավ վճռական և շլացուցիչ գոլի հողինակ և 2-1 հաշվով հաղթանակ պարգևեց կրասնոդրյան թիմին: Նկատենք, որ ընթացիկ առաջնություններում Արազը մրցավարի կողմից ավելացված ժամանակի 6-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը և հաղթանակ պարգևեց <<Կուբանին>>:Իսկ հաջորդ տուրում` Մոսկվայի <<Սպարտակի>> հետ խաղում, Արազ Օզբիլիսը հավասարեցրեց հաշիվը և<<Կուբանին>> փրկեց պարտությունից: 6 խաղոււմ Օզբիլիսը 3 գնդակ է խփել:
Նշենք նաև, որ Արազ Օզբիլիսը հասցրել է դառնալ <<Կուբանի>> երկրպագուների սիրելին:
Ահա, թե ինչ է գրել ռուսական <> պարբերականը մեր ֆուտբոլիստի մասին.
-Այս երիտասարդին Հալկի հետ կարելի է համեմատել առանց այս պահի իրողություններից ելնելով, մինչդեռ այս աշնան տրամադրությունն այդպիսի համեմատությունն անխուսափելի է դարձնում: Արազ Օզբիլիսի ձախ ոտքն էլ է հարվածային, ու նա էլ է հաճախ դիպուկ հարվածում դարպասին: Նա էլ է դիրքավորվում աջ եզրում, որտեղից անմիջապես կարող է տեղափոխվել կենտրոն եւ լիցքավորել թնդանոթը: 
Ահա այստեղ նմանություններն ավարտվում են: Հալկից աղմուկը շատ է, իսկ Օզբիլիսից՝ օգուտը:
Ռուսաստանի առաջնությունում խփած 10 գնդակներից 6-ը եղել է ուղիղ դարպասին: Հաշվի առնելով այն, որ դրանք բոլորը կատարվել են տուգանայինի սահմաններից դուրս՝ հազվադեպ երեւույթ է: 6 հարվածներից 3-ն ավարտվել են գոլով: Հազիվ թե Ռուսաստանում գտնվի եւս մի ֆուտբոլիստ, որի ամեն 3 հարվածից մեկը գոլով է ավարտվում:
Ի տարբերություն Հոլանդիայի, Օզբիլիսը Ռուսաստանի առաջնությունում 8 անգամ ավելի շատ գոլ է խփել: Եվ դա այն դեպքում, երբ հոլանդական ֆուտբոլը գոլերի առումով համարվում է ավելի ազատ ու շռայլ:
Մի խոսքով Օզբիլիսի մեկնարկային հաջողություններն ավելի շատ հարցեր են ծնում, քան՝ պատասխաններ: Սակայն պետք չէ ժամանակից շուտ նրան շատ փառաբանել: Յուրի Կրասնոժանը հակված չէ հիանալու: Մարզիչը դա բացատրում է հարմարվելու շարժառիթներով: «Նա գրոհային խաղացող է: Եթե հաշվի առնենք, թե ինչ սկզբունքով է խաղացել Հոլանդիայում, ապա այստեղ շատ բան նրա համար նոր է»,-գրել է ռուսական մամուլը:
Հնարավոր է Օզբիլիսի կարիերան Ռուսաստանում նոր թափ ստանա: Ամեն դեպքում առաջին իրադարձություններն այդ հույսն են ներշնչում: Մեսսիի հետ համեմատելը դեռ վաղ է, սակայն Հալկի հետ զուգահեռներում, նա լիովին դիմանում է քննությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել