Եթե դուք նոր եք iPhone օգտագործում, Ձեզ համար դժվար կլինի գլուխ հանել այն ամենից, ինչ կարող է անել այս սարքը: Նույնիսկ, եթե Դուք որոշ ժամանակ է օգտագործում եք Ձեր iPhone-ը, Դուք կարող է նկատած չլինեք մի շարք գործառույթներ: Architecture & Design-ը ներկայացնում է 15 հետաքրքիր գործառույթ, որը կհեշտացնի հեռախոսի հետ Ձեր աշխատանքը:

Եթե տեքստ գրելիս Դուք սխալ եք արել, ուղղակի թափահարեք iPhone-ը, որպեսզի ջնջեք տեքստը և նորից սկսեք գրել:


Եթե ավելի ապահով գաղտնաբառ եք ուզում հեռախոսի համար, քան գործարանային 4 թվանոց գաղտնաբառն է, մտեք Settings>General>Passcode Lock և ընտրեք Turn Off Simple Passcode: Սարքը Ձեզ կառաջարկի նոր գաղտնաբառ գրել:


Սեղմած պահել 123 կոճակը և մատը առանց էկրանից հեռացնելու տարեք Ձեր ուզած թվի վրա, որպեսզի ընտրվի միայն թիվը, և ամբողջ ստեղնաշարը չփոխվի:


Մտեք Settings>General>Accessibility և միացրեք Invert Colors, որպեսզի աչքերի լարվածությունը նվազի կամ գիշերը չարթնացնենք մարդկանց Ձեր հեռախոսի էկրանի պայծառ լույսի պատճառով:


Նկարելիս սեղմած պահեք նկարելու կոճակը, որպեսզի Ձեր հեռախոսի տեսախցիկը միանգամից մի քանի նկար նկարի:


Ինչ-որ կայքի հասցե գրելիս վերջակետը սեղմած գրեք, որպեսզի բացվի պատուհան, որտեղից կարող եք ընտրել.com, .net, .am և այլն:


Նկարել կարելի է նաև ձայնի կոճակների միջոցով:


Ուզում եք տեսնել՝ ե՞րբ են Ձեզ նամակ ուղարկել: Ուղղակի նամակը սեղմած տարեք դեպի ձախ և կբացի պատուհան, որտեղ կերևա ժամը: Մանրամասները՝ տեսանյութում:

 
Այլ հետաքրքիր գործառույթների կարող եք ծանոթանալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել