Ըստ իս՝ պետական բարձրաստիճան այրերը, անկախ նրանից՝ տիրապետում են որևէ օտար լեզվի, թե ոչ, պաշտոնական բոլոր հանդիպումների ու ելույթների ժամանակ պետք է կիրառեն սահմանադրորեն հաստատված պետական լեզուն՝ օգտագործելով թարգմանչական ծառայությունները։
Անհնար է տիրապետել բոլոր պետությունների պաշտոնական լեզուներին, իսկ որևէ մեկին առավելություն տալը կարող է դիտվել արհամարհական վերաբերմունք մյուսների հանդեպ։
Եթե այլ երկրի ղեկավարի հետ շփվելիս որպես հարգանք է ընկալվում տվյալ երկրի լեզվով խոսելը, հետևաբար տվյալ երկրի ղեկավարն էլ իմ երկրի պետական լեզվի հանդեպ պետք է հարգանք ցույց տա ու խոսի հայերենով։
Եվ քանի որ տեխնիկապես դա անհնարին է բոլորի համար, ուրեմն թող ամեն մեկն էլ խոսի իր լեզվով՝ օգտվելով թարգմանչական ծառայություններից։
Հավասարություն՝ ուրեմն հավասարությու՛ն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthur.yeghiazaryan/posts/10206187830042765?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել