Մեր պատգամավորները պետք է հարցադրումն ու պահանջների շեշտադրումը ճիշտ անեն.
«ՆՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆԽԵԼ Է ՊԵՏՔ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՃԱՐԱՀԱՏՅԱԼ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ»
Մեր պատգամավորները պետք է հարցադրումն ու պահանջների շեշտադրումը ճիշտ անեն.
Մեզ կանխողներ են պետք, այլ ոչ թե միայն բացահայտողներ, համակարգը պետք է կարողանա, պետք է ցանկություն ունենա, պետք է հետամուտ լինի քաղաքական ֆոնի վրա սպասվող հաշվեհարդարները, ծեծը, ջարդը կանխելու, այլ ոչ թե թույլ տա որպեսզի որևէ ակտիվիստին ջարդ ու փշուր անեն, հետո ասենք՝ դե հիմա շուտափույթ բռնեք հանցագործներին: Չէ՞ որ եթե այսպես շարունակվի, շատ քաղաքական գործիչների մոտ վախ կառաջանա, և նրանք կսկսեն մտածել հետևյալ կերպ. «Ի՞նչ գործ ունենք, արի ավելորդ բան չխոսենք, թե չէ հաստատ շան սատակ են անելու, իսկ դրանից հետո կբռնե՞ն ծեծողներին, թե չէ՝ ի՞նձ ինչ…»:
Դիմում եմ մեր ԱԺ-ի ոչ իշխանական հատվածի պատգամավորներին. «Հարգելիներս, Ձեր հարցադրումները, Ձեր պահանջները հստակեցրեք, առաջինը պահանջեք, որպեսզի նման դեպքերը կանխվեն, հետո նոր բացահայտվեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել