Slaq.am-ը գրում է․
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը.
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով (ՌԴ), Ջեյմս Ուորլիք (ԱՄՆ) և Պիեռ Անդրեյ (Ֆրանսիա)) փետրվարի 5-ին Մյունխենում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը ևս մասնակցել է հանդիպմանը:
Մենք տագնապով նշել ենք շփման գծի երկայնքով և Հայաստան-Ադրբեջան սահմանին աճող միջադեպերի թիվը` ներառյալ մարդկանցով բնակեցված տարածքները: Մենք նաև նախարարի հետ քննարկել ենք այդպիսի հավանական միջադեպերի նվազեցման համար առաջարկվող քայլերը: Հատկապես անհրաժեշտ է, որպեսզի կողմերը քայլեր ձեռնարկեն, որպեսզի կանխեն նոյեմբերի 12-ին ուղղաթիռի կործանման դեպքի կրկնությունը:
Կողմերը միջև ոտնձգություններն ու լարվածությունն ընդգծում են հարատև կարգավորման հասնելու համար համապարփակ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը: Մենք նախարարին կոչ ենք արել ավելի շատ ճկունություն դրսևորել, որպեսզի այդպիսի բանակցությունները հնարավոր լինի սկսել:
Մենք խոսել ենք նախագահների` անհետ կորած մարդկանց մասին տվյալների փոխանակման համաձայնության իրականացման կարևորության մասին: Տվյալների փոխանակումը կարող է վստահություն ստեղծել կողմերի միջև և հեշտացնել հաշտեցման գործընթացը:
Ի հավելումն, մենք կոչ ենք արել առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել նախագահական երկխոսությունը:
Համանախագահները այս ամիս կայցելեն տարածաշրջան:



