Բոյկոտել, թե ոչ, այս է խնդիրը:
Այս գրառումով պատասխանում եմ բլոգգեր Էդգար Կոտանդյանին:
Հարգելի Էդգար, քանի որ Բոյկոտի նախաձեռնողներից մեկը նաև ես եմ, ուշադրությամբ կարդացի քո գրառումը: Դու միանշանակ ճիշտ ես, ոչ մեկ իրավունք չունի բռնանա քո սահմանադրական իրավունքներին և պահանջի, որ բոյկոտես: Բայց մի քանի բան կա, որը պիտի պարտադիր շեշտեմ:
Առաջինը, որ Բոյկոտի իմաստը հենց նրանում է, որ, չկարողանալով իմ սահմանադրական իրավունքները իրականացնել և պաշտպանել ընտրության միջոցով, ես օգտագործում եմ Բոյկոտի ձևը:
Երկրորդը, դու ասում էս, որ քո համար դեռ հասկանալի է, որ ԲՋՆԻՆ ու ՆՈՅՆ են բոյկոտում, բայց չես հասկանում, թե ինչու են բոյկոտում սրճարանները, որոնք մատուցում են տվյալ ապրանքները: Բացատրությունը պարզ է, սրճարանների սեփականատերերը նույնպես ՀՀ Քաղաքացի են, և ես ցավ եմ ապրում, որ իրենք քո նման անտարբեր են(ուղղակի իրենց դրդապատճառը փողին մունաթն ա) իրենց Հայրենիքում կատարվող իրադարձություների նկատմամբ: Հետևաբար, լավագույն ձևը, որ ընկալելի ա մարդկանց Հայաստանում, խփել այդ մարդկանց ջեբին:
Երրորդը, փորձեմ օգնեմ քեզ քո որոնումների մեջ, թե որն է ճիշտը, բոյկոտել <<Նո՞յը>>, թե՞ շաբաթը վեցուկես անգամ մեռելոց հայտարարելը… Բոյկոտիր երկուսն էլ, ճիշտը դա է...։)
Լավագույն մաղթանքներով՝
Նավակ Ճոճողը
Էդգար Կոստանդյանի գրառումն` այստեղ