Աննա Խարանդյուկն է, նա Ուկրաինայում հայտնի 62 ամյա թոշակառու դիջեյն է: Գիշերային ակումբում թոշակառուն հայտնվել է պատահականորեն: Նրա ծանոթներից մեկի որդին առաջարկել էր 29 տարվա հաշվապահական ստաժ ունեցող Աննային ղեկավարել ժամանցի վայրը: «Ակումբի ամեն հարցով ես էի զբաղվում. գումարը, կազմակերպչական հարցերը, ապրանքները, աշխատողները: Այդ ժամանակ ես չգիտեի` ինչ է տոնը, բոլոր օրերին աշխատում էի»,-պատմում է Աննա Խարանդյուկը և պնդում, որ դիջեյ դառնալու պատճառը ճգնաժամն է եղել: Որպեսզի գիշերային ակումբի նկատմամբ հետաքրքրությունը բարձրանար երիտասարդների շրջանում, նա մտածում էր տարբեր երեկույթներ, անվճար օրեր և այլ միջոցառումներ: Մի անգամ էլ ակումբի տերը նրան առաջարկեց դառնալ դիջեյ: Թոշակառուն էր համաձայնում է յուրացնել դիջեյի հմտությունները: «Երբեք մի մտածեք, որ դա հեշտ է, կպտտացնես ու վերջ: Սկզբում պետք է սովորել բոլոր կոճակները, յուրաքանչյուր ձայնը, հնչողությունը: Իսկ դրանք շաաատ են: Պուլտի վրա կա մի երկաթե կոճակ` շատ կարևոր, քանի որ դրա միջոցով դիջեյը ռիթմն է տալիս: Պտտացնելը ևս պետք է իմանալ, թե երբ է անհրաժեշտ»:Նա ցանկալի հյուր է բոլոր գիշերային ակումբներում: Նրան լսելու են գալիս, թե երիտասարդները, թե 50-ին մոտ մարդիկ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել