Աշխարհահռչակ երգչուհի Լեդի Գագան հերթական անգամ ցնցել է հանրությանը՝ այս անգամ ոչ շոուով. նա իրեն վատ է զգացել:
Բարսելոնայում համերգի ժամանակ բեմ ելնելիս նա չորս անգամ փսխել է, սակայն, ինչպես իսկական պրոֆեսիոնալ, շարունակել է ելույթը և փորձել խորեոգրաֆիկ համար կատարել:
Երգչուհու 25 հազար երկրպագուները դարձել են այդ տհաճ միջադեպի ականատեսը: Այս մասին գրում է Popcornnews-ը:
Սա առաջին դեպքը չէ, երբ երգչուհին իրեն վատ է զգում բեմի վրա: Օգոստոսին Լեդի Գագան ստիպված է եղել ընդհատել համերգը՝ ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառով:
Նյութը՝ 1in.am-ից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել